Արևելյան գործընկերության երկրների մեդիա-համաժողով՝ նվիրված տնտեսական կայունության և ապագա դոնորային աջակցության ձևավորման հարցերին

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 13-ից 14-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի կունենա «Արևելյան գործընկերության երկրների մեդիա-համաժողով 2019. բիզնես և կայունություն» խորագրով համաժողովը, որը կազմակերպել է Եվրահանձնաժողովը՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության և Լատվիայի կառավարության աջակցությամբ:

Այն կհամախմբի ԶԼՄ-ների, դրանց զարգացմամբ զբաղվող կազմակերպությունների ու դոնորների ավելի քան 100 ներկայացուցիչների՝ Եվրամիությունից և գործընկեր երկրներից:

Սա 2017 թվականին անցկացված Արևելյան գործընկերության երկրների երկրորդ մեդիա-համաժողովի շարունակությունն է, որի շրջանակում տնտեսական կայունությունը ճանաչվել է առանցքային մարտահրավեր, որին առերեսվում է արհեստավարժ լրագրությունն ամբողջ տարածաշրջանում:

Նշենք, որ համաժողովին կմասնակցեն և բացման խոսքով հանդես կգան Եվրահանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) Վրաստանի, Մոլդովայի և հարևանության միջսահմանային համագործակցության զարգացման հարցերով տնօրեն Մաթյո Բուսկեն, Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Ռադոսլավ Դարսկին ու Լատվիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Անդրիս Պելշսը:

Հավաքի ընթացքում կներկայացվեն ԶԼՄ-ների կարիքների համապարփակ գնահատման արդյունքները: Ուսումնասիրությունը կատարվել է Հանձնաժողովի պատվերով և անցկացվել ԱլԳ երկրներում: ԱլԳ երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց հերթին կներկայացնեն դեպքերի ուսումնասիրություններ՝ ընդգծելով, թե ինչպես են իրենց կազմակերպությունները մշակել հաջողակ բիզնես մոդելներ ու բարելավել սեփական ֆինանսական կայունությունը:

Վերջին նիստը հարթակ կտրամադրի դոնորներին, որոնք կքննարկեն ԱլԳ երկրներում իրենց գործողությունները, ինչպես նաև տարածաշրջանում անկախ լրատվամիջոցների տարբեր կարիքների բավարարմանն ուղղված ռազմավարությունները:

Համաժողովը կեզրափակվի ամփոփիչ նիստով, որում ի մի կբերվեն միջոցառման արդյունքներն ու ներկայացված առաջարկները: Դրանք կնպաստեն Արևելյան գործընկեր երկրներում ԶԼՄ-ներին ուղղված ապագա օժանդակության շրջանակի ձևավորմանը: