ԱԻՆ-ը խոշոր ուսումնավարժություն է անցկացրել. օգտագործվել է նաև ուղղաթիռ

Լուրեր

04.08.2026 | 10:31
Ավարտվել է քրեական հեղինակության և ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բոլորը

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում» թեմայով:

«Վարժանքի ընթացքին հետևում էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ընդհանուր մակերեսը հողային տարածքների հետ միասին կազմում է 9,5 հեկտար, որից համալիրի մակերեսը 4 հեկտար է:

Ըստ վարժանքի սցենարի՝ մարզահամերգային համալիրում տեխնիկական անսարքության պատճառով տեղի է ունենում պայթյուն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվում, որը տարածվում է բոլոր ուղղություններով: Ծխի բարձր խտության պատճառով որոշ մարդիկ արգելափակվում են սենյակներում, կան տուժածներ:

Ահազանգ ստանալուց անմիջապես հետո «911» ծառայության օպերատորը սահմանված կարգով դեպքի վայր է ուղարկում 6 մարտական հաշվարկ, արձագանքման և հոգեբանական աջակցության խմբեր, ինչպես նաև ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի առաջին օգնության խումբը:

Դեպքի մասին սահմանված կարգով զեկուցվում է ԱԻՆ Փրկարար ծառայության ղեկավար կազմին, ինչպես նաև տեղեկացվում են համապատասխան ծառայությունները:

Համալիրի պահակային և ներքին հակահրդեհային ծառայությունը կազմակերպում է մոտ 70 աշխատակիցների և քաղաքացիների տարհանում:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները, իրականացնելով տեղանքի հետախուզություն, պարզում են, որ այրվում է Համալիրի սպորտային դահլիճի բեմական հատվածը՝ 200 քմ տարածքով:

Հետախուզությունը պարզում է նաև կրակի տարածման ուղղությունները, ուժերի ու միջոցների ներգրավման ճանապարհները, հրդեհաշիջման գործողությունների վճռական ուղղությունը, մարդկանց համար վտանգի առկայությունը, նրանց գտնվելու տեղը, փրկելու ճանապարհներն ու եղանակները:

Միաժամանակ իրականացվում են և՛ փրկարարական, և՛ հրդեհաշիջման աշխատանքներ:

Փրկարարարական խումբը, օգտագործելով փրկարարական գույք և սարքավորումներ, իրականացնում է արգելափակված երկու տուժածների տարհանում՝  «գծանց» և «տուժածի իջեցում փրկարարի օգնությամբ» հնարքների կիրառմամբ:

ԱԻՆ առաջին բուժօգնության խումբը ծավալում է բժշկական կետ՝ տեսակավորելով և բուժօգնություն ցուցաբերելով տուժածներին, իսկ ծանր վնասվածքով տուժածը տեղափոխվում է սանավիացիայի ուղղաթիռով:

Հրշեջ-փրկարարների հմուտ գործողությունների արդյունքում հրդեհը նախ մեկուսացվեց, իսկ քիչ անց ամբողջությամբ մարվեց:

Հատուկ տակտիկական ուսումնավարժանքին ներգրավված էին նաև Առողջապահության նախարարության շտապօգնության երկու ավտոմեքենա, ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնից և Ճանապարհային ոստիկանությունից՝ 2-ական կարգախումբ, «Երևան Ջուր» ՓԲԸ-ից, «Երևանգազ» ԳԳՄ-ից և «Էլ.ցանց» ՓԲԸ-ից՝ մեկական վթարային խմբեր, ինչպես նաև «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի մեկ ուղղաթիռ:

Ուսումնավարժանքի ավարտից հետո նախարար Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, ինչպես նաև պատասխանեց լրագրողների հարցերին»,- ասված է հաղորդագրությունում: