Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 17:35
Օվերչուկը հայտարարել է, թե Մոսկվան ցանկանում է, որ Հայաստանը մնա ԵՏՄ-ում
22.05.2026 | 17:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
22.05.2026 | 17:17
ՖԻՖԱ-ն կարևոր փոփոխություն է քննարկում ֆուտբոլում
22.05.2026 | 17:06
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում «աննշան առաջընթաց» կա, սակայն Հորմուզի նեղուցում վճարների սահմանումն «անընդունելի» է
22.05.2026 | 16:54
Ծաղիկների գները Ռուսաստանում բարձրանում են Հայաստանից ներմուծման արգելքի պատճառով
22.05.2026 | 16:45
Եթե տեսնենք՝ ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է, դուրս ենք գալու․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:34
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
22.05.2026 | 16:26
Եթե որևէ պաշտոնի համար մարդու անուն հնչեցնեմ, նա կհայտնվի ԱԱԾ պադվալում․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:15
Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը կշարունակի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
22.05.2026 | 16:11
ԱԱԾ-ն ավարտեց գործողությունները Անդրանիկ Թևանյանի տանը. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 16:06
Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ՝ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը
22.05.2026 | 15:55
ՌԴ ղեկավարությունն ամեն օր զգուշացնում է մեզ․ Կարապետյանը՝ ռուսական սահմանափակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:43
Ռոնալդուն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել չեմպիոնությունից հետո
22.05.2026 | 15:35
Սահմանադրությունը չենք փոխում, 1 հոդված ենք փոխում, դա անում ենք 7 մլն հայերի համար․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:27
Անդրանիկ Թևանյանը փաստաբանի միջոցով ԿԸՀ-ին լիազորագիր փոխանցեց. ԱԱԾ-ն դեռ շարունակում է գործողությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք ունենք հարևաններ, որոնք մեզ տրված են պատմությամբ, աշխարհագրությամբ, մենք զարգացնում ենք հարաբերությունները բոլորի և նրանցից յուրաքանչյուրի հետ: Երևանում լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների մերձեցման մասին հարցին՝ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Դա վերաբերում է ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵՏՄ-ի մեր բոլոր գործընկերներին… Մենք բոլորի հետ ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ»,- հավելեց նա:

Լավրովը, միաժամանակ, նշեց, որ Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրները հաղթահարվեն:

«2010 թվականին մենք ակտիվորեն նպաստել ենք, այսպես կոչված, ցյուրիխյան արձանագրությունների կստորագրմանը, չնայած նաև զգուշացրել ենք, որ դրանք չեն կարող ուժի մեջ մտնել՝ արցախյան հակամարտության կարգավորումից անկախ: Մենք կասկածներ ունեինք, բայց մեր հայ գործընկերներն այն ժամանակ ասացին՝ այդպես էլ կլինի, մեզ խոստացել են: Ցավոք, ցյուրիխյան արձանագրությունների ճակատագիրը լավ գիտեք»,- նշեց ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ, ամեն դեպքում, Մոսկվան միշտ պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման առաջխաղացման համար:

Մանրամասները՝ տեսանյութում: