Անհրաժեշտ ենք համարում շարունակել ԱԳ նախարարների միջև համաձայնեցված միջոցառումների իրականացումը․ Սերգեյ Լավրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
11.11.2019 | 14:28Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Երևանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են նաև Արցախի հարցի կարգավորման ներկա փուլը:
Հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրեց, որ ընդգծել են կողմերի միջև բանակցությունների ակտիվացման անհրաժեշտությունը։
«Անհրաժեշտ և կարևոր ենք համարում արտգործնախարարների միջև համաձայնեցված միջոցառումների իրականացումը, ինչի մասին խոսք է գնացել նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ»,- ասաց Լավրովը։
Մանրամասները՝ տեսանյութում: