Երևանը պատասխանատու քաղաքականություն է վարում. Սերգեյ Լավրով

Լուրեր

02.02.2026 | 23:29
Թուրքիան և Ադրբեջանը պետք է ապացուցեն, որ ԵՄ-ին Ռուսաստանի գազ չեն մատակարարում
02.02.2026 | 23:15
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
02.02.2026 | 22:59
Թուրքիան, Եգիպտոսն ու Կատարը ձգտում են Անկարայում Սթիվ Ուիթկոֆի և Իրանի պաշտոնյաների միջև հանդիպում կազմակերպել
02.02.2026 | 22:42
Ստյոպա Մկրտչյանը` «Նյուրնբերգի» ֆուտբոլիստ
02.02.2026 | 22:30
«Ասել են՝ միացեք վարչապետի բարենորոգման կոչին»․ գնդերեցներ՝ Մայր Աթոռի ենթակայությունից դուրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 22:16
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.02.2026 | 22:03
Ալիևն ու Ադրբեջանը՝ Էփշտեյնի գործի նոր հրապարակված ֆայլերում
02.02.2026 | 21:50
Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
02.02.2026 | 21:39
Սեռական սկանդալների մասին՝ 3 մլն էջ․ ովքեր են Էփշտեյնի ֆայլերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
02.02.2026 | 21:27
WTA. Էլինա Ավանեսյանը նահանջել է 20 աստիճան
02.02.2026 | 21:15
Կարծում եմ՝ ՌԴ-ի հետ լարվածության թեման շատ ավելի գերագնահատված է, քան իրականությունը կա․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 21:02
Գերմանիայում 5 մարդ է ձերբակալվել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ապրանքների անօրինական արտահանման գործով
02.02.2026 | 20:51
Վլադիմիր Հովհաննիսյանը պարգևատրվել է գրեփլինգի ֆեդերացիայի ամենաբարձր աստիճանի պատվո մեդալով
02.02.2026 | 20:40
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ տանող հատվածում
02.02.2026 | 20:27
«Իմ կյանքը վտանգված է». ՀՀ-ի հետ կապերի համար Բաքվում դատապարտված ադրբեջանցի ակտիվիստի ահազանգը
Բոլորը

Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան: Այցի նախօրեին նա բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին:

-Հարգելի պարոն Լավրով, չնայած հրապարակային հայտարարություններին, ռուսական լրատվամիջոցներում եւ փորձագիտական շրջանակներում հաճախ կարելի է հանդիպել դատողություններ առ այն, որ Ռուսաստանի ղեկավարությունը որոշակի «անվստահությամբ» է վերաբերվում Հայաստանի նոր իշխանություններին: Մեր երկրների հարաբերություններում կա՞ն արդյոք հարցեր կամ թեմաներ, որոնք իսկապես անհանգստացնում են Ռուսաստանի ղեկավարությանը:

 

– Իսկապես, 2018-ին ռուս-հայկական հարաբերությունները զարգանում էին Հայաստանում լուրջ ներքաղաքական փոփոխությունների ֆոնին:

Հարկ է նշել, որ ՀՀ նոր իշխանությունները, վարչապետ Ն.Վ.Փաշինյանի գլխավորությամբ, ցուցաբերեցին լուրջ տրամադրվածություն համապարփակ դաշնակցային հարաբերությունների եւ համագործակցության ընդլայնման ամրապնդման ուղղությամբ, ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձեւաչափերի շրջանակներում: Բարձրագույն եւ բարձր մակարդակով քաղաքական երկխոսության բարձր դինամիկան, միջգերատեսչական եւ միջխորհրդարանական կապերի ինտենսիվությունը դրա վկայությունն են: Այս տարի տեղի են ունեցել Ն.Վ.Փաշինյանի 4 հանդիպումները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի հետ: Նույնքան էլ՝ Ռուսաստանի Կառավարության նախագահ Դ.Ա.Մեդվեդեւի հետ: Կառուցողական, վստահելի բնույթ կրող ռուս-հայկական բարձր մակարդակի երկխոսությունը նպաստում է երկկողմ օրակարգում առանցքային հարցերի արդյունավետ լուծմանը, թույլ է տալիս հիմքեր ձեւավորել ապագայի համար:

Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը. նրա մասնաբաժինը Երեւանի արտաքին առեւտրում կազմում է ավելի քան 26%: Օտարերկրյա բոլոր ներդրումների 45%-ը բաժին է ընկնում մեր երկրին: Իրականացվում են մի շարք լայնածավալ համատեղ ծրագրեր: Հանրապետությունում գործում են ռուսական կապիտալով ավելի քան 2 հազար ձեռնարկություններ: Առաջընթաց է ապրում միջտարածաշրջանային համագործակցությունը: Խորանում են մարդկանց շփումները, փոխանակումները մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում:

Իհարկե, այդպիսի ծավալի եւ բազմակողմանի հարաբերությունների պարագայում օբյեկտիվորեն կարող են առաջանալ որոշակի հարցեր, որոնց վերաբերյալ ի հայտ են գալիս տարընթերցումներ: Գլխավորը, որ մենք հայ ընկերների հետ միասնական ենք դրանք կառուցողական ճանապարհով լուծելու, փոխընդունելի լուծումների հասնելու անհրաժեշտության մեջ: Առաջացող խնդիրների կարգավորման համար մենք ձեւավորել ենք արդյունավետ մեխանիզմներ: Ռուս-հայկական հարաբերությունների ապագային նայում ենք լավատեսորեն:

– Հայաստանի ղեկավարները հայտարարում են, որ փորձում են «չխաղալ» մեր տարածաշրջանում գերտերությունների հակասությունների վրա, այլ, ընդհակառակը, ստեղծել պայմաններ դրանց հարթեցման համար: Որքանո՞վ հաջող եք համարում այդ փորձերը:

– Մեր կարծիքով՝ Երեւանի վարած արտաքին քաղաքականությունը կրում է հավասարակշռված, պատասխանատու բնույթ: Նշում ենք հայ ընկերների՝ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները պահպանելու եւ ամրապնդելու, հետխորհրդային տարածքում տարբեր բազմակողմ միավորումներին եռանդուն մասնակցության հակվածությունը:

ԵՏՄ-ում Հայաստանի ներկայումս բավականին հետաքրքրված եւ արդյունավետ նախագահությունը դրա ցայտուն հաստատումն է: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Մոսկվան եւ Երեւանը համատեղ աշխատում են հավաքական անվտանգության ուժերի եւ միջոցների ներուժի հետեւողական ավելացման վրա: Հայ գործընկերների հետ մենք նաեւ ձգտում ենք առավելագույնս ներգրավել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծամասնությանը միավորող ԱՊՀ-ի զգալի հնարավորությունները:

– Ինչպե՞ս կգնահատեիք սիրիական հարցի կարգավորման քաղաքական գործընթացը

– Վերջին շրջանում այդ ուղղությամբ հնարավոր եղավ հասնել բավականին էական առաջընթացի: Առաջատար դերն այստեղ, անշուշտ, պատկանում է Աստանայի ձեւաչափին (Ռուսաստան, Թուրքիա, Իրան): Այդպես, հոկտեմբերի 30-ին Ժնեւում բացվեց սիրիական Սահմանադրական կոմիտեի առաջին նիստը, որում մասնակցում են կառավարության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Հիշեցնեմ, որ դրա ստեղծման մասին որոշումն ընդունվել է Սոչիում 2018թ.-ի հունվարին անցկացված սիրիական ազգային երկխոսության Կոնգրեսի արդյունքներով: Առաջին անգամ հնարավոր դարձավ գործարկել ուղիղ միջսիրիական ուղիղ երկխոսություն այն հարցերի շուրջ, որոնք կապված են Սիրիայի Արաբական Հանրապետության Հիմնական օրենքի հետ: Հիմա սիրիացիները պետք է ինքնուրույն, առանց որեւէ միջամտության, առանց արտաքին ճնշումների կամ արհեստական ժամկետներ պարտադրելու պայմանավորվեն համապատասխան հարցերի ամբողջ շրջանակով:

Այդ երկրում առկա իրավիճակի տեսանկյունից նշեմ Սոչիում հոկտեմբերի 22-ին Վ.Վ.Պուտինի եւ Ռ.Թ.Էրդողանի անցկացված բանակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություններն այն միջոցների մասին, որոնք միտված են իրավիճակի լիցքաթափմանը Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արեւելքում: Ռուս-թուրքական հուշագիրը կարեւոր քայլ դարձավ Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգման գործում:

Անշուշտ, սիրիական ճգնաժամի վերջնական կարգավորման բաղկացուցիչ մաս կոչված է դառնալու Սիրիայի վերադարձը «արաբական ընտանիք»: Խոսքն Արաբական պետությունների լիգայում Սիրիայի անդամակցությունը վերականգնելու մասին է: Այս հարցը, մեր կարծիքով, վաղուց է հասունացել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: