Էրեբունիում բացվեց «Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը»

Լուրեր

03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
Բոլորը

Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցավ «Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի» բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Կենտրոնի ղեկավար, ճառագայթաբան Նատալյա Շենգելիա դե Լանգեն լրագրողների հետ զրույցում նշեց․ «Հիվանդները, որոնք մինչ այդ մեզ մոտ՝ Վրաստան էին գալիս կամ այլ երկրներ մեկնում, բավականին շատ էին։ Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի բացումը նրանց հնարավորություն կտա բարձր տեխնոլոգիական ծառայություններ ստանալ տեղում՝ Հայաստանում։ Այստեղ այցելուներ կունենանք ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրից․ սահմանափակումներ չունենք։ Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում բուժման մեթոդը կոմբինացված է․ առաջին փուլում վիրահատական միջամտություն է արվում, ինչը Հայաստանում արդեն իսկ բարձր մակարդակի վրա է, իսկ հետո՝ ռադիոակտիվ թերապիա։ Փորձելու ենք անել այնպես, որ եվրոպական չափանիշներին համապատասխան այդ բուժումը հայերը ստանան տեղում։ Արտերկիր բուժման մեկնելը ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆինանսական գործոնների հետ է կապված»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան