Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը մեր ուշադրության կենտրոնում է․ Ալեն Սիմոնյանն ու Յուրի Վորոբյովն ամփոփել են հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Գյումրիում այսօր անցկացվեց ՀՀ ԱԺ-ի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը։ Հանձնաժողովի համանախագահներ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը նիստից հետո հանդես եկան հայտարարությամբ։

Մասնավորապես, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ այդ հարցը հանձնաժողովի նիստում չի քննարկվել։

«Ես ձեզ հավատացնում եմ, որ հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, և այդ հարցը մենք միշտ քննարկում  ենք մեր ռուս կոլեգաների հետ, բայց միաժամանակ պիտի հաշվի առնենք նաև այն, որ շնորհիվ մեր ռուս կոլեգաների ու ՌԴ-ի, այդ հարցում մենք նույնպես ստանում ենք աջակցություն, և հարցը պիտի քննարկվի նաև այդ առումով»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Յուրի Վորոբյովն էլ ասաց, որ  մինչև 2025 թ.-ը ԵՏՄ երկրների միջև կլուծվեն առկա խոչընդոտները, որն է՛լ ավելի արդյունավետ կդարձնի երկրների միջև համագործակցությունը։

«ՌԴ-ն բարեկամական հարաբերություններ է պահպանում Հայաստանի հետ և համագործակցում բոլոր ոլորտներում, որոնք հետաքրքրում են հայկական կողմին։ Ոչ  մի խոչընդոտ  առևտրատնտեսական հարաբերություններում Հայաստանի ու Ռուսաստանի միջև չկա։ Այստեղ մենք քննարկեցինք մեր հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության շրջանակում, որը ձևավորում է տնտեսական հարաբերությունները, և հնարավություն է տալիս ստեղծել միասնական շուկա այն երկրների միջև, որոնք մտնում են ԵՏՄ-ի մեջ։ Մեզ համար դա շատ կարևոր է, որպեսզի ռեալիզացնենք ամբողջությամբ ԵՏՄ-ի հնարավորությունները, պիտի ընդունվեն շատ օրենքներ, պետք է հանել շատ խոչընդոտներ, որոնք այսօր դեռ կան։ Եվ դրան հասնելու համար մենք՝ խորհրդարանականներս, պիտի շատ աշխատենք։ Մինչև 2025 թ.-ի համար կա ճանապարհային քարտեզ, որը ենթադրում է բոլոր հարցերի լուծում ԵՏՄ-ի շրջանակում»,- նշեց  Յուրի Վորոբյովը։

Նիստի համանախագահները նաև նշեցին, որ ԵՏՄ տարածքում ընդհանուր էներգետիկ շուկա ձևավորելու հարցը ևս քննարկվել է, որը ճանապարհային քարտեզի կարևոր ուղղություններից  է, և այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ։