ՀՀ և ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը չի բխում ՀՀ ինքնիշխանության և անվտանգության շահերից. ԱԴԿ

Լուրեր

15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
Բոլորը

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ և ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորման մասին՝ նշելով, որ համաձայնագիրը չի բխում ՀՀ ինքնիշխանության և անվտանգության շահերից: Հայտարարության մեջ մասնավորպես ասվում է.

 

Ազատ դեմոկրատներ կուսակցությունն անընդունելի է համարում ՀՀ-ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորում ստեղծելու և ՌԴ-ից ՀՀ-ին մատակարարվող զինտեխնիկայի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ համաձայնագրերը

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը չի բխում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության շահերից:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունն անընդունելի է համարում նմանատիպ համաձայնագրի առկայությունը: Այդ համաձայնագրի կյանքի կոչումը հնարավորություն կտա Ռուսաստանին ՀՀ-ին ներքաշել իր շահերը սպասարկող գործընթացների և տարածաշրջանի պետությունների հետ ունեցած իր կոնֆլիկտների մեջ: Այս կերպ Ռուսաստանը նաև հնարավորություն է ստանում տարածաշրջանում ցանկացած կոնֆլիկտի առաջացման դեպքում ռազմական գործողություններ սկսել ՀՀ տարածքից, ինչը ՀՀ-ի համար կարող է չափազանց վտանգավոր լինել` հաշվի առնելով ՀՀ շահերը տարածաշրջանում։

Այս համաձայնագիրը նաև հնարավորություն է տալիս ՌԴ-ին գործուն ազդեցություն ունենալ ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների վրա։

Իսկ այն սին մոտեցումները, թե այս համաձայնագրով կչեզոքացվի ադրբեջանական ագրեսիան ՀՀ-ի դեմ, չի դիմանում որևէ քննության, քանզի ՀՀ-ն և ՌԴ-ն, որպես ՀԱՊԿ անդամ-երկրներ արդեն իսկ նման պարտավորություններ ունեն թե՛ միմյանց և թե՛ մյուս անդամ-պետությունների նկատմամբ, որի կենսագործումը, սակայն, մենք չենք տեսել, նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանի կողմից ծանր զրահատեխնիկայով խոցվել է ՀՀ պետական սահմանը: Ավելին՝ այսօր էլ Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին և Թուրքիայի ռուսական արտադրության վերջին սերնդի հարձակողական զինտեխնիկայով։

Ազատ դեմոկրատներ կուսակցությունն անընդունելի է համարում նաև ԱԺ օրակարգում գտնվող մեկ այլ համաձայնագիր, որը վերաբերում է ՌԴ-ից ՀՀ-ին մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության սահմանմանը («Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի

առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը):

Այս համաձայնագրով Ռուսաստանն օրենքի ուժով իրավունք է ստանում միջամտելու և վերահսկողություն սահմանելու այդ ռազմամթերքի աշխարհագրական տեղաբաշխման և կիրառելիության նկատմամբ։

Հաշվի առնելով այն, որ ՀՀ-ի և Արցախի անվտանգության համակարգը միասնական է, իսկ 2013 թվականից հետո ՌԴ-ից ձեռք բերված ռազմական տեխնիկայի մեջ կան ՀՀ-ի և Արցախի անվտանգության ապահովման համար առանցքային նշանակության զինատեսակներ, ապա նման համաձայնագրի առկայության պարագայում ՌԴ-ն կարող է օրենքի ուժով խոչընդոտել թե՛ դրանց աշխարհագրական տեղաշարժին և թե՛ նպատակային կիրառելիությանը։ Նման վերահսկողության առկայությունն էապես կարող է թուլացնել ՀՀ-ի և Արցախի անվտանգության ապահովումը։

Ազատ դեմոկրատներ կուսակցության գնահատմամբ, վերոնշյալ համաձայնագրերը սահմանափակում են ՀՀ-ի քաղաքական և ռազմական կարողությունների իրացումը։ Գաղտնիք չէ, որ գտնվելով անվտանգության առումով վտանգավոր և փխրուն տարածաշրջանում, ունենալով Ադրբեջանի նման անկանխատեսելի հակառակորդ, ՀՀ-ն պետք է փորձի գտնել այդ մարտահրավերները չեզոքացնելու ամենառացիոնալ ճանապարհը, որը, մեր համոզմամբ՝ ՀՀ քաղաքական և ռազմական կարողությունների իրացման դիվերսիֆիկացիան է։