9 ամսում Վանի Աղթամար կղզի է այցելել 109 հազար զբոսաշրջիկ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

2017 թվականի 9 ամիսների ընթացքում Վանի Աղթամար կղզի է այցելել 109 հազար զբոսաշրջիկ: Այս մասին տեղեկացնող թուրքական «Cumhuriyet» թերթի փոխանցմամբ՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերի ամսիներին  կղզի այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 25.5 տոկոսով: 2016 թվականին Աղթամար էր այցելել 82 հազար զբոսաշրջիկ. փոխանցում է ermenihaber-ը:

Վանում զբոսաշրջային ակտիվ շրջան են համարվում ամռան ամիսները, երբ հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում կղզի:

Ըստ թերթի՝ պատմական հայկական եկեղեցիով նշանավոր դարձած կղզի այցելող զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը իրանցիներն են:

Հիշեցնենք, որ Աղթամար կղզում է գտնվում 10-րդ դարում Գագիկ Արծրունի թագավորի կողմից կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին:  Այն հայտնի է իր որմնանկարներով և զարդաքանդակներով:

Թուրքական իշխանությունները 2007 թվականին վերանորոգել են եկեղեցին, որը գործում է որպես թանգարան: Կրոնական ծիսակատարություն թույլատրվում է կատարել տարին մեկ անգամ՝ սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի: Սակայն վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում քրդերի և թուրքական ուժայինների միջև բախումների հետևանքով եկեղեցում պատարագ չի մատուցվել: