Թուրքիայի պաշտոնական արձագանքը՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է  ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը: Այս մասին գրում է ermenihaber-ը։

«Մենք մերժում ենք «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» վերնագրված թիվ 296 փաստաթուղթը: Քաղաքական նկատառումներով ընդունված այդ որոշումը որևէ առնչություն չունի պատմության և իրավունքի հետ»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Շեշտվում է այն հանգամանքը, որ եթե որոշ ուժեր, չկարողանալով Սիրիայում «խաղաղության ակունք» ռազմագործողությունը կանխել, կարծում են, թե այս կերպ կարող են վրեժխնդիր լինել Անկարայից, ապա սխալվում են։

«Այս որոշումը  Թուրքիայի կառավարության և ժողովրդի համար չունի որևէ վավերականություն: Բանաձևի այս նախագիծը չի ենթադրում որևէ իրավական պարտավորություն և այլ բան չէ, քան ԱՄՆ-ի հայկական լոբբիին և Թուրքիայի դեմ գործող շրջանականերին գոհացնելու նպատակով արված քաղաքական քայլ»:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությամ մեջ հիշեցում է արվում, թե ինչպես է Հայաստանը հրաժարվել 1915-ին տեղի ունեցածն ուսումնասիրելու համար համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկից։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը կբարդացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները։

«Անկասկած այս որոշումը  ստվեր է գցում ԱՄՆ-ի Ներկայացուցիչներկի պալատի վարկանշի վրա և բացասականորեն է անդրադառնալու  Թուրքիայի հասարակությունում ԱՄՆ-ի վերաբերյալ ընկալումներին»,- ասվել է հայտարարության մեջ։