Վահրամ Բաղդասարյանն ու Շարմազանովը Փաշինյանի հետ հանդիպելուց հետո Գեղամյանին հրավիրել են իրենց մոտ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս պահին գտնվում են «Ելք» խմբակցության աշխատասենյակում, ենթադրում ենք՝ այսօր խորհրդարանում գրանցված միջադեպը քննարկելու համար։

Մոտ մեկ ժամ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ զրուցելուց հետո ՀՀԿ-ականները դուրս եկան «Ելք» խմբակցությունից։ Factor.am-ը հետաքրքրվեց Էդուարդ Շարմազանովից՝ միջադեպի հետ կապված ինչ էին քննարկում, Շարմազանովն ասաց՝ իրենք այլ հարցով էին այնտեղ, օրենսդրական նախաձեռնություն էին քննարկում։

Շարմազանովի պատասխանը հարուցեց Վահրամ Բաղդասարյանի ժպիտը։ Փաշինյանը ևս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։ Այժմ ՀՀԿ խմբակցության աշխատասենյակում քննարկումը շարունակվում է արդեն միջադեպի մասնակից Արտաշես Գեղամյանի հետ։

Հիշեցնենք՝ առավոտյան խորհրդարանի միջանցքներից մեկում միջադեպ է գրանցվել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև: Փաշինյանի պնդմամբ՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը խորհրդարանի միջանցքներից մեկում բռունցքներով հարձակվել է իր վրա։ Գեղամյանը, սակայն, հերքում է Փաշինյանի պնդումները:

Տեսանյութն ու մանրամասները՝ քիչ անց։

Շողիկ Գալստյան