Էդմոն Մարուքյանը` Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ծայրահեղ կերպով դատապարտում է այսօր խորհրդարանում գրանցված միջադեպը:

Հիշեցնենք՝ առավոտյան խորհրդարանի միջանցքում միջադեպ է գրանցվել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյան միջև: Փաշինյանի պնդմամբ՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը խորհրդարանի միջանցքներից մեկում բռունցքներով հարձակվել է իր վրա։ Գեղամյանը, սակայն, հերքում է Փաշինյանի պնդումները: Էդմոն Մարուքյանը կարծում է, որ այս օրերին ԱԺ-ում քննարկվող հարցերի շուրջ չկարողանալով համարժեք փաստարկներ ներկայացնել` ՀՀԿ-ականներն անցել են ուժի գործադրման:

«7 պատգամավորով իրենց 70 հոգանոց ֆրակցիայի բոլոր փաստարկները ջարդուփշուր ենք արել` արգումենտների դեբատի մակարդակում: Թող մտածեն՝ իրենք ինչով են զբաղված, էդ ի՞նչ մեծամասնություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ եթե ՀՀԿ խմբակցությունը չի դատապարտում տեղի ունեցածը, ապա դա նշանակում է՝ խրախուսում է նման պահվածքն օրենսդիր մարմնում:

Անդրադառնալով երեկ Էդուարդ Շարմազանովի արած այն հայտարարությանը, որ Հայաստանն ամբողջությամբ ինքնուրույն չի կարող իրականացնել իր պաշտպանությունը, Մարուքյանն ընդգծեց, որ եթե երկրի անվտանգության խնդիրն էլ չեն կարող լուծել, ապա թող շատ արագ հեռանան:

Factor.am-ը Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, ինչպես Արմեն Աշոտյանն էր հորդորում, պահանջեն կառավարության հրաժարականը: «Էդ ուզում են Կարեն Կարապետյանին հանել և մեզանո՞վ հանել: Մենք դժգոհ ենք ամբողջ իշխանական բուրգից, իրենք բոլորը պետք է հեռանան»,- եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան