«Նիկոլ Փաշինյանը մեծ հաշվով ասաց, որ պատրաստ չէ այլ քաղաքական միավորի միանալ». Ենիգոմշյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի կոչով հրավիրված հավաքի մասին

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը Factor.am-ի հետ զրույցում «կառուցողական» անվանեց Ժիրայր Սեֆիլյանի կոչով Ազգային դիմադրության ճակատ ստեղծելու առթիվ անցյալ շաբաթ օրը կայացած հավաքը, որին Սեֆիլյանի նշած 31 հոգանոց ցուցակից մասնակցել է 18 հոգի:

«Մի քանիսը հրապարակավ ասել են, որ չեն մասնակցի: Մեծամասնությունն անձամբ ասել է, որ համագործակցության առթիվ ոչ մի անձնական խնդիր չի տեսնում»,- ասաց Ենիգոմշյանը:

Հավաքին ներկա է եղել նաև Աժ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ում անունը ևս ներառված էր Սեֆիլյանի ցուցակում:

«Նիկոլ Փաշինյանը մեծ հաշվով ասաց, որ ինքն ունի իր քաղաքական թիմը և պատրաստ չէ այլ քաղաքական միավորի միանալ»,-  ասաց ՀԽ անդամը՝ հավելելով. «Չնայած ինքը չի ասել, որ սա իմ առաջին ու վերջին հանդիպումն է ձեզ հետ, բայց ընդհանուր թիմ ստեղծելու գաղափարին ինքը կողմնակից չէ»:

Հավաքին ներկա չեն եղել նաև Սեֆիլյանի ցուցակում ներգրավված Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը. վերջինը քաղաքում չի եղել, իսկ Վարդան Օսկանյանի հետ կապ հաստատել չի հաջողվել: Ենիգոմշյանը վստահեցրեց, որ «Ազգային դիմադրության ճակատը» միտված է ոչ թե «Սասնա ծռերի» մարած շարժումը կենդանացնելուն, այլ երկրի ահագնացող խնդիրները լուծելուն:

Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությանը, թե այսօր Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, Ենիգոմշյանը դա «անընդունելի ու ցավալի» մոտեցում անվանեց:

«Իհարկե ես իրավաբան չեմ, բայց ցանկացած մարդ որ ուսումնասիրի իրավունքի տեսանկյունից քաղբանտարկյալ հասկացությունը, պարոն Սվիտալսկու հայտարարության հետ հստակ հակասություններ կգտնի»,- նշեց ՀԽ անդամը:

Ըստ Ենիգոմշյանի՝ ո՛չ ԵՄ ներկայացուցիչը, ո՛չ էլ որևէ մեկը չի կարող իր բանավոր մերժումով ծածկել «Սասնա ծռերի» հանդեպ իրականացված անարդարությունները:

Մանրամասները դիտեք Factor.am-ի հետ Ալեք Ենիգոմշյանի հարցազրույցում:

Մարինե Խառատյան