Մինչև դեկտեմբեր գիշերօթիկի 130 երեխա ընտանիք կվերադարձվի. ի՞նչ է սպասվում ծնողազուրկ երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.02.2026 | 19:33
Մարտի 1-ից բանկային քարտերով վճարումների միջնորդավճարները գրեթե կկիսվեն. ԿԲ
03.02.2026 | 19:20
ՌԴ-ն նախատեսում է խստացնել արտերկիր կանխիկ ռուբլու արտահանման կանոնակարգերը
03.02.2026 | 19:11
Արարատ Միրզոյանը ԵԽ հանձնակատարի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղության և հումանիտար հարցեր
03.02.2026 | 19:05
ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրում է ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու խոշտանգման տեսանյութը
03.02.2026 | 19:00
Լավրովի խոսքը բացահայտեց՝ ՌԴ-ն դե ֆակտո չի ճանաչում ՀՀ-ի անկախությունը․ Կրեմլը կայսերապաշտ մտածելակերպ ունի․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:54
«Մեքենան ընկավ փոսը, շուռ եկավ». Արին Բերդի փողոցի «խրամատները». ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:45
Գրամը՝ 60 հազար․ ինչ է կատարվում Երևանի ոսկու շուկայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:40
Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը
03.02.2026 | 18:35
Ադրբեջանի և ԱՄԷ նախագահները հետևել են Աբու Դաբիում անցկացվող համատեղ զորավարժություններին
03.02.2026 | 18:26
«Առանց դրդապատճառի մարդը ո՞նց կարող է ինքնասպան լինել»․ Սերժ Սարգսյանը՝ Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների մասին
03.02.2026 | 18:18
Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ․ ՀԿԿ
03.02.2026 | 18:09
Արթուր Գալոյանը փոխել է ակումբը
03.02.2026 | 18:00
Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության միավորվելու հնարավորության մասին // Ոստիկանը քաղաքացու է խոշտանգել․ ԼՈՒՐԵՐ
03.02.2026 | 17:54
«Իզի Փեյ»-ը՝ հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ
03.02.2026 | 17:45
Ֆրանսիայի ԱԺ-ում Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ազատ արձակման վերաբերյալ բանաձև կներկայացվի
Բոլորը

Մինչև դեկտեմբեր կլուծարվեն Բյուրեղավանում, Դիլիջանում և Գյումրիում գործող 4 գիշերօթիկ հաստատությունները, որտեղ այս պահին խնամք է ստանում 130 երեխա։

2017-ին Կապանի, Վանաձորի և Երևանի 3 գիշերօթիկների լուծարումից հետո հաջողվել է ընտանիք վերադարձնել 300 երեխայի։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Եվրամիության ու «Վորլդ Վիժն» հասարակական կազմակերպության ջանքերով 2019-ի հունվարի 2-ից մեկնարկած «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիրը նպատակ ունի գիշերօթիկներ հաճախող երեխաներին վերաինտեգրել իրենց իսկ ընտանիքներում։

«Հաշվարկված են բոլոր ռիսկերը։ Բարեբախտաբար, սա մեկ օրում ծնված ծրագիր չէ, սա վաղուց պլանավորված գործընթաց էր։ Իրականում այն սկսել է ամռանը․ և՛ ծնողներին տեղեկացնելը, և՛ կարիքները հասկանալը։ Այսինքն՝ վաղուց սկսված գործընթաց էր։ Մի բան կարող եմ հավաստիացնել․ ոչ մի երեխա չի մնալու փողոցում»,- նշում է «Երեխաների աջակցության հիմնադրամի» ղեկավար Միրա Անտոնյանը։

Իսկ ի՞նչ է լինում այն երեխաների հետ, որոնք ծնողազուրկ են, կամ որոնց ծնողները ցանկություն չունեն նրանց խնամքով զբաղվել․ «Նախ, փորձելու ենք հարազատական միջավայր գտնել։ Երբեմն տատիկ, պապիկ, հորեղբայր, հորաքույր, քեռի․ մարդիկ կան, որ հաճույքով կամ նամուսից ելնելով պատրաստ են պահել»։

Մնացած դեպքերում, Միրա Անտոնյանի խոսքով, երեխաները կորդեգրվեն․ ծրագրի ղեկավարները փորձելու են խնամատար նոր ընտանիքներ գտնել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշում է․ գիշերօթիկներում գտնվող երեխաների շուրջ 92%-ն այնտեղ է սոցիալական վատ պայմանների պատճառով։ Ծրագրի շրջանակում նաև ֆինանսական աջակցություն են նախատեսում՝ 20 հազար դրամ՝ ամեն երեխային․ «Պետության քաղաքականությունն այս հարցում միակն է․ աջակցությունն ուղղել ոչ թե հաստատություններին, այլ  ընտանիքներին, հասկանալ, թե ինչպես կարող ենք  բարելավել ընտանիքների վիճակը, որպեսզի  երեխաները կարողանան մնալ իրենց ընտանիքներում։ Նույնիսկ ամենաբարենպաստ և բարեկարգ հաստատությունը չի կարող երեխայի համար ապահովել այն հուզական, էմոցիոնալ միջավայրը, այն զարգացման բարենպաստ պայմանները, որը երեխան կարող է ունենալ ընտանիքում»։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ չորս գիշերօթիկներից միայն մեկի դեպքում որոշել են բացառություն անել․ «Գյումրու թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը կշարունակի գործել մինչև 2020 թվականի  հունիսի 25-ը»։

Իսկ ինչպե՞ս է կազմակերպվելու լուծարվող գիշերօթիկների աշխատակիցների զբաղվածության հարցը։ «Նախարարությունում կազմավորվել է զբաղվածության ոլորտը համակարգող փոխնախարարի գլխավորությամբ աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է աշխատակիցներից յուրաքանչյուրի մասնագիտական  տվյալները՝ կրթությունը, փորձը՝  կազմելու անհատական զբաղվածության ծրագրեր, որպեսզի աջակցության հնարավորությունները պարզ լինեն»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը։

Խնամքի հաստատություններում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանվածությանն ուղղված  «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի բյուջեն 1 մլն 500 հազար եվրո է, որից 1 մլն 350 հազարը տրամադրել է Եվրամիությունը։  Այն կընդգրկի 6 մարզ՝ Արմավիր, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք և Գեղարքունիք և  կտևի մինչև 2022 թվականի հունվարի 31-ը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան