«Ահաբեկիչների զենքերի հետքերը փնտրում էին ԱԺ զուգարանում, մինչդեռ պետք է փնտրեին պատգամավորների սենյակներում». Հմայակ Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:28
Ֆլիկը չի բացառել, որ Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել «Բարսելոնայում»
04.08.2026 | 15:25
Նախընտրելի կլինի խոսեք կոկորդիլոսների մասին, էդտեղ դուք ավելի բովանդակային եք և հետաքրքիր․ Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:17
Խաղաղության պայմանագիրը պետք է փակի վտանգների դռները. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:10
Դատարանից կալանավորված անձ է փախել // ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի 20-ամյա տարելիցին՝ ասաց, որ «Հոկտեմբերի 27-ի նպատակը «Միասնություն» դաշինքի գլխատումն ու իշխանությանը լիարժեքորեն տիրապետելն էր»։

Հարցին՝ այսօր նոր բացահայտումների հնարավորություն տեսնո՞ւմ է, քաղաքագետը պատասխանեց. «Մենք ԱԱԾ չունենք, ունենք ԿԳԲ, ՊԱԿ, որը Գուլակի ժառանգորդ է։ Եթե ուսումնասիրեք ՊԱԿ-ի պատմությունը, կտեսնեք, թե ինչպես Անդրոպովը մի քանիսին շարքից հանելով՝ եկավ իշխանության»։

Ըստ Հովհաննիսյանի՝ գործի նյութերով Հոկեմբերի 27-ը բացահայտված է։ «Ո՞վ ասեց, որ Աղվան Հովսեփյանն իրավունք ուներ կարճելու Հոկտեմբերի 27-ի՝ կազմակերպիչների մասով գործը»,- հարց ուղղեց քաղաքագետը։

Այդ ժամանակ ինքը որպես տուժող դիմել է դատախազություն՝ առաջարկելով ստուգել, թե ինչ պատճառով են որոշ պատգամավորներ բացակայել այդ օրվա նիստից, թեև եղել են ԱԺ-ում, օրինակ՝ ՕԵԿ-ը ու Վազգեն Մանուկյանը: Եվ արդյո՞ք նրանք նախապես չեն իմացել ծրագրված օպերացիայի մասին, որ դահլիճ չեն մտել:

«Խորհրդարանում զենքերի հետքերը փնտրում էին զուգարանում, մինչդեռ պետք է փնտրեին պատգամավորների սենյակներում»,- տեսակետ հայտնեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ինքը տեսել է Հունանյան եղբայրներին նախորդ եռօրյայի ժամանակ. «Չեկիստական մանրակրկիտությամբ պատրաստված օպերացիա էր: Սերժ Սարգսյանի հովանավորած ՕԵԿ-ը նախապես իմացել էր, որ այդ գործողությունը տեղի է ունենալու»:

Ըստ Հովհաննիսյանի՝ «ռոմանտիկ երիտասարդների» մասին խոսող Վազգեն Մանուկյանը նույնպես չի եղել դահլիճում, բայց եղել է ԱԺ շենքում։ Շենքում եղել են նաև ՕԵԿ խմբակցության բոլոր անդամները, բայց դահլիճում չեն եղել. «Այս մարդիկ կարող է նախապես իմացած լինեին։ Իրենք իմացե՞լ են, թե՞ մասնակցել են, դա պիտի քննությունը պարզի»։

Ուստի ինքը բանավոր դիմել է դատախազություն և պահանջել, որ վերաբացվի Հոկտեմբերի 27-ի՝ կազմակերպիչների մասով գործը: «Աղվան Հովսեփյանին պետք է պատասխանատվության կանչել, որ նա կոծկեց և պարտակեց կազմակերպիչների մասով Հոկտեմբերի 27-ի գործը»,- ասաց նա։

Տեղեկություններ ու տեսակետներ կան, որ Հոկտեմբերի 27-ը կարող էր դրսի ուժերի կազմակերպածը լինել։ «Մեզանում որ ուզում են գործը պարտակել, խոսում են կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Ամերիկայի, կա՛մ Թուրքիայի դավադրությունների մասին»,-հակադարձեց քաղաքագետը՝ հավելելով, որ դա ներքաղաքական խնդիր էր. «Մենք չպետք է ամեն հարցում փնտրենք արտաքին հետքեր։ Նման իրավիճակներ նախ և առաջ առաջանում են ներքաղաքական խնդիրների պատճառով»։

Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ այսօր Հոկտեմբերի 27-ի բացահայտումը շատ կարևոր է, որովհետև այդ իրավիճակը կարող է կրկնվել։

«Եթե այսօր հնչում են բացահայտ սպառնալիքներ Փաշինյանի հասցեին, որ ֆիզիկապես քեզ կվերացնենք, և դրան ուշադրություն չեն դարձնում, նույն ձևով ուշադրություն չեն դարձրել տարբեր տեղերում Նաիրի Հունանյանի կողմից հնչեցված հայտարարություններին, որ ինքը սպանելու է Վազգենին»,- ասաց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան