ԱՄՆ զորքերն Ախալքալաքում տեղակայելը քննարկում ենք որպես Քոֆիի սեփական առաջարկ. Գոգուաձե

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վրաստանում անդրադառնում են Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորքը Վրաստանում տեղակայելու մասին առաջարկին. գրում է aliq.ge-ն:

«Լյուք Քոֆիի հայտարարությունը քննարկում ենք որպես նրա սեփական առաջարկ», — հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Նինո Գոգուաձեն՝ անդրադառնալով ամերիկյան Heritage foundation հիմնադրամի վերլուծաբան Լյուք Քոֆիի առաջարկին, ըստ որի Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորախումբը կարելի է տեղակայել Վրաստանում, ավելի կոնկրետ Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազայում:

Գնահատական տալով վերլուծաբանի նախաձեռնությանը, վրացի պատգամավորը նշել է, որ այս հարցը երկրների միջև պաշտոնական մակարդակով չի քննարկվել:

«Սա փորձագետի ​​դիրքորոշումն է ընդամենը և այն քննարկվում է որպես նրա սեփական առաջարկ: Վրաստանի շահերից է բխում, որ երկիրն ավելի անվտանգ լինի, դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Անշուշտ, մենք ձգտում ենք, որպեսզի Վրաստանն ցանկացած ագրեսիայից էլ ավելի պաշտպանված երկիր լինի», -հայտարարել է Գոգուաձեն:

Հիշեցնենք, որ Heritage foundation հիմնադրամի վերլուծաբան Լյուք Քոֆին Twitter-ի իր էջում հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորախումբը տեղակայել Վրաստանում, ավելի կոնկրետ Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազայում: