Խաչատուր Սուքիասյանը ու Սամվել Ալեքսանյանը իմ կողմից հարգված գործարարներ են, բայց կլինի՞ նրանց արտոնություններ չտաք. Հրանտ Բագրատյան

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է Համաշխարհային բանկի հրապարակած Doing Business-ի ցուցանիշներին, ըստ որի՝ Հայաստանը նահանջ է արձանագրել 6 հորիզոնականով: Տնտեսագետն իր գրավոր խոսքում անդրադարձել է նաև երեկ՝ ՀՀ կառավարության նիստի ընթացքում, ԿԲ նախագահի դիտարկմանը, թե սխալմունք է ու ՀՀ-ի ցուցանիշը բարձրացել է: «Այս ի՞նչ եք ասում։ DB-ի ՀՀ ցուցանիշը բաղադրիչները հրաշալիորեն ներկայացված են»,- կասկած է հայտնել  տնտեսագետը: Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ստորև:

«Վերջապես սկսեցին հրապարակել տնտեսական զարգացման միջազգային ինդեքսները։ 2 շաբաթ առաջ Շվաաբը հրապարակեց 2018-2019-ի մրցունակության ինդեքսը։ Հայաստանը 70-րդ տեղից «բարձրացել էր» 69-րդ տեղը։ Բառը գրել եմ չակերտների մեջ, քանզի այդ փոփոխությունն ավելի շուտ արդյունք էր նրա, որ զգալիորեն իջել էին Վրաստանը, Սերբիան և Հնդկաստանը։ Երկրորդ, շշմեցնող է Ադրբեջանի շեշտակի վերելքը՝ 69-ից 58-րդ տեղ։ Երրորդ, մտահոգիչ է ՀՀ «աճի» տեմպը. 2015-2016-ին այն բարելավվել էր 3 տեղով (82-ից 79-ը), 2016-2017-ին՝ 6 տեղով (79-ից՝ 73), 2017-2018-ին՝ 3 տեղով ( 73-ից 70) և ահա 2018-2019-ին՝ ճահճացում։ Այս մասին հայ հանրությունը ձայն չհանեց։ Երեկ արդեն ՀԲ-ն հրապարակում է Doing Business (DB). Հայաստանում «իրականացված» տնտեսական հեղափոխության արդյունքում 41-րդ տեղից նահանջել ենք 47-րդ տեղը։ Նշեմ, որ Վրաստանը 7-րդն է, Ղազախստանը՝ 25-րդը, ՌԴ-ն՝ 28-րդը, Թուրքիան 33-րդը, Ադրբեջանը՝ 34-րդը։ «Հուսադրում» է սոսկ Իրանը՝ 127-րդ տեղ։ Ի՞նչն է սակայն բոլորովին անընդունելի։ Երեկվա կառավարության նիստի ժամանակ վարչապետը հանկարծ հարց է տալիս. էս ո՞նց եղավ։ Այստեղ արդեն ԿԲ նախագահ Ջավադյանը խոսում է սխալմունքի մասին, էկոնոմիկայի նախարարն ասում է՝ ցուցանիշը (միավորի իմաստով) բարձրացել է։ Այս ի՞նչ եք ասում։ DB-ի ՀՀ ցուցանիշը բաղադրիչները հրաշալիորեն ներկայացված են ( https://www.doingbusiness.org/…/d…/country/a/armenia/ARM.pdf)։ ՀՀ-ին ներքև են քաշում 5 ցուցանիշ. բիզնես փոքրամասնության շահերի պաշտպանության բացակայությունը, սնանկության հստակ մեխանիզմների բացակայությունը, շինարարական թույլտվությունների ձգձգումը, հարկերի վճարումը և վարկերի ստացումը։ Ի դեպ, երեկվա կառավարությունում հարկերի վճարման մի հետաքրքիր խոչընդոտ կար. Խ. Սուքիասյանին հարկային արտոնության տրամադրումը։ Մի տրամադրեք այդ արտոնությունները՝ ասում են ՀԲ-ն և DB-ն։ Այս տարի սակայն մենք տեսնում ենք նման տրամադրումների հեղեղ։ Եվ կառավարությունում չգտնվեց մեկը, որ ասեր. պ-ն վարչապետ մեր այս անհասկանալի արտոնություններ տրամադրելու արդյունքում ենք անընդհատ ներքև գլորվում։ Խ.Սուքիասյանը, կամ Ս. Ալեքսանյանը իմ կողմից հարգված գործարարներ են։ Բայց կլինի՞ նրանց արտոնություններ չտաք։ Կլինի՞, որ նման արտանություններ սահմանվեն բոլորի համար։ Ինչո՞ւ եք նման մոտեցումներով նրանց դարձնում շատ ավելի օլիգարխոտ քան ՍՍ-ի այլանդակ ժամանակները։

Առաջիկայում կանդրադառնամ 2020-ի բյուջեի և վիճակագրական հանցագործություններին»։