Լիանա Գյուրջյանը և Կարեն Ավագյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոններ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ հայ ծանրորդները հաջողությամբ են հանդես գալիս Բուխարեստում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Հոկտեմբերի 24-ին Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են երկու ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալներ:

«Տղամարդկանց մինչև 20 տարեկանների 81 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել են Կարեն Մարգարյանը և Ռաֆիկ Հարությունյանը:

Պոկում վարժությունում Կարեն Մարգարյանը, գրանցելով 151 կգ արդյունք, փոքր բրոնզե մեդալ է նվաճել, իսկ Ռաֆիկ Հարությունյանը 150 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Հրում վարժությունում Մարգարյանը գրանցել է 184 կգ արդյունքը և երկամարտի 335 կգ-ով զբաղեցրել 4-րդ հորիզոնականը: Ռաֆիկ Հարությունյանն այս վարժությունում իրեն է ենթարկել 190 կգ ծանրաձողը. նա նվաճել է փոքր արծաթե մեդալ և երկամարտի 340 կգ արդյունքով զբաղեցրել երրորդ հորիզոնականը:

Կանանց մինչև 20 տարեկանների 81 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Լիանա Գյուրջյանը, որն առանց թերացումների կատարել է 6 մոտեցումները։ Գյուրջյանը լավագույնն արդյունքն է գրանցել և՛ պոկում վարժությունում (95 կգ), և՛ հրումում (120 կգ) ու երկամարտի 215 կգ արդյունքով դարձել է չեմպիոն։

89 կգ քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Կարեն Ավագյանը և Արա Աղանյանը, դարձել են ոսկե և արծաթե մեդալակիրներ։

Պոկում վարժությունում Կարեն Ավագյանը գրանցել է 170 կգ արդյունքը և փոքր ոսկե մեդալ նվաճել, իսկ Արա Աղանյանը 162 կգ արդյունքով նվաճել է փոքր արծաթե մեդալ։ Հրում վարժությունում Ավագյանը 194 կգ-ով փոքր արծաթե մեդալ է նվաճել, իսկ երկամարտի 364 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Հրում վարժության ոսկե մեդալը 196 կգ արդյունքով նվաճել է Արա Աղանյանը, որը երկամարտի 358 կգ-ով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն»,- ասված է հաղորդագրությունում: