«Մեր արվեստագետներին պետք է հասանելի դարձնենք. մեկնարկում է ԿԳՄՍՆ-ի «Օկտավա» նախագիծը». Արա Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ Աղվերանում կայացած «Արժեք և գին» երկօրյա աշխատաժողովի ընթացքում ժամանակակից արվեստի բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենները, գեղարվեստական ղեկավարները, հաշվապահներն ու հանրային կապերի պատասխանատուները հնարավորություն ունեցան քննարկել ոլորտի առջև ծառացած խնդիրները։ Մենք կազմեցինք մի հարցաշար, որի միջոցով կարողացանք «քամել»  խնդիրները․ չենք կարող բարեկարգում իրականացնել՝ առանց դրանց ձևակերպման, հակառակ դեպքում՝ կձախողենք։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

«Պետք է հասկանանք՝ խնդիրների որ մասն է տվյալ կազմակերպության կառուցվածքային խնդիրը, իսկ որ մասը կարելի է լուծել օրենսդրական կարգավորումներով կամ կառավարության որոշումներով։ Այսուհետ ոլորտին վերաբերող ոչ մի որոշում չի ընդունվելու՝ առանց ոլորտի պատասխանատուների ընդգրկվածության։ ԿԳՄՍՆ-ն որդեգրել է ներառականության սկզբունքը և հարցերի համատեղ կարգավորման մեթոդը»,- ասաց փոխնախարարը։

Արա Խզմալյանը ներկայացրեց նաև ԿԳՄՍՆ նոր նախագծերից մեկը՝ «Լոգոս Լաբ» հարթակը․ «Եթե որևէ դրամատուրգ կամ սցենարիստ ուզում է նոր գործ ստեղծել, այստեղ այն դերասանների, հոգեբանների ու ռեժիսորների հետ քննարկելով, վերամշակելով, ընթերցումներ կազմակերպելով, նյութը փորձարկելով, կունենանք մի գործ, որը կկարողանանք որպես արդյունք մեր ռեժիսորներին ու կինոռեժիսորներին տրամադրել»։

Փոխնախարարը նաև երկու նոր նախաձեռնության մասին խոսեց։ Դրանցից մեկը Վանաձորում մեկնարկած «Օկտավա» նախագիծն է։

«Հյուրախաղերն ամենաանարդյունավետ ճանապարհն են միասնական մշակութային դաշտ ձևավորելու համար։ Մեր արվեստագետներին պետք է էկրանային կերպարներից դուրս հասանելի դարձնենք։ Դրա համար նախաձեռնել ենք մի ձևաչափ, որը քաղաքի բնակիչներին հնարավորություն կտա դեմ առ դեմ շփվել արվեստագետների հետ։ Արդեն այս շաբաթ՝ հոկտեմբերի 26-ին, 8 արվեստագետից ու մտավորականից կազմված խումբ կմեկնի Վանաձոր»,- եզրափակեց Խզմալյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան