Հնարավոր չի՝ Սերժ Սարգսյանը չիմանար, որ ԱԱԾ ցուցակներում կա գործակալ Նաիրի Հունանյանը և պատրաստվում է ահաբեկչություն իրականացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
Բոլորը

Factor.amի տաղավարում զրուցել ենք 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության արդյունքում սպանված խորհրդարանի նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի հետ

– Տիկի՛ն Բախշյան, լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցը։ 2 տասնամյակ անց Դուք ունե՞ք հարցի պատասխանը՝ ի վերջո, այդ ոճրագործությունն իրականացնողները միայնա՞կ էին, թե՞ նրանց հետևում կային այլ ուժեր։

– Այդ ահաբեկիչների գործողությունները, ինձ համար հստակ է, որ իրենք միայնակ չեն եղել, որ ունեցել են կազմակերպիչներ, թելադրողներ, եղել են գործող իշխանության՝ ամենաբարձր մակարդակով պաշտոնյաներ, որոնք տեղյակ են եղել և ոչինչ չեն արել կանխելու համար։ Ինձ և հասարակության համար, կարծում եմ, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության բացահայտումը նույնիսկ չի մոտեցել բացահայտման եզրին. ինչ գիտեինք 1999 թվականի հոկտեմբերի 28-ին, դա էլ գիտենք այսօր։

– Ովքե՞ր էին ահաբեկիչների հետ կապ ունեցած բարձրաստիճան պաշտոնյաները և ինչի՞ հիման վրա եք այդպիսի պնդում անում։

– Տեսե՛ք, մի 5-6 տարի առաջ լուր տարածվեց, որ ահաբեկչություն է նախապատրաստվում Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Եվ կանխվեց, գտան՝ ով է, ինչ է, մեկուսացրեցին: Ինքը՝ Սերժ Սարգսյանը, երբ 1999 թվականին ազգային անվտանգության նախարարն էր, հնարավոր չէ, որ չիմանար՝ կա ԱԱԾ-ի ցուցակներում այդպիսի մեկը՝ գործակալ Նաիրի Հունանյան, և նա պատրաստվում է այդ ահաբեկչությունն իրականացնել։ Ինչո՞ւ եմ ասում՝ հնարավոր չէ, չիմանար: Դատավարության ժամանակ պարզվեց, բացահայտվեց, և ինքը՝ Նաիրին, քանի անգամ ասաց, թե որտեղ, ում հետ է խոսել, ինչ է խոսել, ինչ է պայմանավորվել: Այնտեղ պատգամավորներ էլ կային, չէ՞, Մուշեղ Մովսիսյան։ Այսինքն, եթե ազգային անվտանգության նախարարը չի հետևել և վիզը չի բռնել ու չի ասել՝ ի՞նչ ես ասում, դու այդ ո՞վ ես, որ այդպիսի բաներ ես ասում, կարող էին իրեն տեղնուտեղը մեկուսացնել։

– Այսինքն, Ձեր պնդմամբ՝ ԱԱԾ-ն ուներ ազդեցություն Նաիրի Հունանյանի վրա։

– Միայն ես չեմ ասում։ Տեսեք՝ այդ օրը ահաբեկչությունից հետո Գագիկ Ջհանգիրյանն ինչ է ասում, ասում է՝ Գորիկ Հակոբյանը եկավ՝ ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի գործը ձեռքին։ Դատարանում էլ դրա մասին խոսվեց, և դրանից հետո ոչ մեկը Նաիրիի վիզը չոլորեց հենց այդ ժամանակ: Ինչո՞ւ, ուրեմն ձեռնտու էր, ուրեմն՝ այդ ահաբեկիչն անընդհատ խոսել է Վազգեն Սարգսյանի մասին և, փաստորեն, իրենց սրտով է եղել Վազգեն Սարգսյանի նկատմամբ այս ահաբեկչությունը:

– Հիշենք՝ ինչպիսին էր քաղաքական իրադրությունը 1999 թվականին. մեկ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը դարձել էր նախագահ, 1999 թվականի մայիսին խորհրդարանում մեծամասնություն էր դարձել ահաբեկիչների թիրախ դարձած Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի ղեկավարած «Միասնություն» դաշինքը, որը քաղաքական հակակշիռ էր ընկալվում նախագահ Քոչարյանին։ Ձեր գնահատմամբ՝ արդյո՞ք ներքաղաքական տարր առկա էր Հոկտեմբերի 27-ի գործողությունում:

– Իհարկե, քաղաքական դրդապատճառ կար այդտեղ։ Ինչքան էլ Քոչարյանն այսօր ասի՝ ինքը Վազգենի լավ ընկերն էր և ջերմ հարաբերություններ են ունեցել, կամ մենք որքան էլ լսենք Վազգենի տեսագրությունն այն մասին, թե ինքը ողջունում է Քոչարյանին, այո՛, լավ է, որ գալիս է որպես ՀՀ վարչապետ, միևնույն է, ես նաև իմ ամուսնուց եմ լսել այն ժամանակ, որ ահավոր լարված են Վազգենի և Քոչարյանի հարաբերությունները։ Առիթները ես չգիտեմ, ի վերջո՝ Վազգենն ինչ-որ պահից սկսած փոշմանել է իր այդ խանդավառության համար՝ Քոչարյանի մասին է խոսքը։ Հիշո՞ւմ եք Վազգենի վերջին նամակը՝ հոկտեմբերի սկզբին գրած, որ Մեղրիի մասին էր ասում, և ասում է՝ Մեղրին մեր տան դուռն է, ուզում են դուռը փակել, բանալին տալ թշնամուն, այս ի՞նչ են անում, ո՞նց են այսպես մտածում, սրանք մեռոնին թույն էլ կխառնեն:

– Երբեմն փորձ է արվում կապ տեսնել Հոկտեմբերի 27-ի գործողության և Արցախի հարցի միջև, մասնավորապես՝ Վաղարշակ Հարությունյանը վերջերս հիշեցրեց Մեղրիի տարբերակի մասին։ Նման կապ արդյո՞ք կարող է լինել Հոկտեմբերի 27-ի հետ։

– Ես մինչև Հոկտեմբերի 27-ը քաղաքականությունից հեռու մարդ եմ եղել։ Յուրան ինձ հետ շատ քիչ բաներից էր խոսում, ես էլ չէի հետաքրքրվում, որովհետև շատ չարացած էի, որ Յուրան մտավ քաղաքականություն, և մեր ընտանիքը զրկվեց իր ներկայությունից։ Հոկտեմբերի 27-ից հետո եմ «խելոքացել»։ Եվ այսօրվա տեսանկյունից որ նայում եմ, չեմ կարծում՝ Մեղրիի տարբերակն էր ահաբեկչության պատճառը, բայց այդ տարբերակը շատ լուրջ պատճառ էր Քոչարյան-Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան… Ինձ թվում է՝ Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի հարաբերություններն այդտեղից հետո են սրվել։ Հետագայում իմացել եմ, որ ամերիկացի Քերի Քավանոն Բախշյանի հետ էլ է զրուցել։ Վազգեն Սարգսյանի հրապարակված վերջին նամակում պարզ ասվում է սրա մասին, սրանք մեռոնին թույն էլ կխառնեն:

– 20 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական վերնախավի հետ շփումներում իմացե՞լ եք փաստերի մասին, որոնց վրա հիմվելով կասկածել եք, որ ներքաղաքական տարր առկա է։

– Երբ Քոչարյանը Բելլայի հետ նոյեմբերի 28-ին եկավ մեր տուն՝ ցավակցության, այդ ժամանակ Քոչարյանն ասում էր, թե ամեն ինչ անելու է բացահայտելու համար՝ այստեղից մարդիկ, մասնագետներ եմ բերելու: Ես լսեցի, լսեցի, վերջում ասացի՝ տեսե՛ք, եթե Դուք չբացահայտեք, վերջում Ձեզ եմ կասկածելու։ Ինքն ասաց՝ գիտեմ։ Դա եղել է մեկ ամիս անց: Դրանից հետո հանդիպել ենք, առիթներ են եղել, այդ թեմայով չենք խոսել։ Բայց դատավարության ընթացքում արված միջնորդությունների մերժումը, իսկ միջնորդել են ինչի մասին՝ տեսանյութը մոնտաժվա՞ծ է, թե՞ ոչ… ի վերջո, դա Վազգեն Սարգսյանի ընտանիքի օգնությամբ տարվեց Մոսկվա և ապացուցվեց, որ այո՛, մոնտաժված է, միջնորդություն՝ զենքը ոնց է մտել, հասել իրենց, ով սպանեց Արմենակ Արմենակյանին, մինչև օրս հայտնի չէ։ Պետական մեղադրող Փիլոյանը դատարանում մեզ համոզում էր, որ Նաիրին է սպանել, բայց հենց դատարանում պարզվեց, որ հնարավոր չէր, որ իրենց ահաբեկիչներից մեկը լիներ, որովհետև նրանք բոլորն այդ պահին դահլիճում էին, երբ Արմենակյանին դրսում սպանեցին։ Ո՞վ սպանեց Արմենակյանին, այսինքն՝ դրսում ունեցել են էլի մարդիկ, որոնց ընդհանրապես դատարանը չանդրադարձավ։ Սրանք բոլորն ինչի՞ մասին են խոսում։ Սկզբի շրջանում դատավարությունը նորմալ էր գնում, բայց հենց Փիլոյանին մտցրեցին, պարզ երևում էր, թե ինչպես են սխալվում, հետո՝ դզում-փչում, ոնց են միջնորդությունները մերժում։

– Եթե ամփոփենք դատավարության ընթացքի մասին Ձեր խոսքը, այսինքն՝ Դուք չէի՞ք տեսնում, որ պետական մեղադրողը փորձում է մինչև վերջ բացել պատմության բոլոր մութ մասերը։

– Ճիշտ հակառակը, մի բան ակնհայտ էր դառնում, որ պետական մեղադրողներն ամեն ինչ անում են՝ չբացահայտելու համար։ Ասում էին՝ դե սրանք ռոմանտիկներ են, ամբիցիոզ կեպար են՝ Նաիրին էլ, եղբայրն էլ։ Նրանք, իմիջիայլոց, դատարանում կռվում էին՝ այս գործողությունը իմ գաղափարն է եղե՞լ, թե՞ քո։ Ուզում եմ ասել՝ իրենք պատահական չէին ընտրվել որպես ահաբեկիչ, ահաբեկչությունն ուղղորդված էր, այնպես էին սեփականաշնորհել այդ գաղափարը, որ որպես փրկիչ էին ուզում հանդես գալ։

– Դուք որպես տուժողի իրավահաջորդ, ի վերջո, ստացա՞ք հարցի պատասխանը, թե ինչպես հնարավոր եղավ անարգել զենք մտցնել Ազգային ժողով։

– Պաշտոնական վարկածն այն էր, որ իրենք իրենց «պլաշի» տակ մտցրել են, որը, համենայն դեպս, Դեմիրճյան ընտանիքի պաշտպան Աշոտ Սարգսյանը բացառում էր։ Ինքը նույնիսկ սեփական հետաքննություն էր տարել և մատնացույց էր անում, թե որտեղ են բերել, որտեղ են պահել, գնացեք, հետաքննություն արեք, թե երբ են բերել։ Ինչո՞ւ բռնեցին Կնյազյանին, նա այն վարորդն է, ում մեքենայով, ասում են, բերել են զենքերը։ Ես չեմ հիշում, որ Կնյազյանին հարցաքննեին, հիշեցնեին։ Ես հիշում եմ, որ վերջին խոսքի իրավունք մենք ունեինք՝ տուժողների իրավահաջորդները, ինչ հիմա ասում եմ, այդ օրն եմ ասել։

– Հեղափոխությունից հետո, երբ վերաբացվում է անցյալի մութ, արյունալի էջերից Մարտի 1-ը, ինչ եք կարծում՝ կա՞ անհրաժեշտություն, հնարավորություն՝ Հոկտեմբերի 27-ի գործով քննություն սկսելու։

– Հնարավորություն կա, թե չկա, այդպիսի հարց դնելն արդեն մեղք է, որովհետև Մարտի 1-ը Հոկտեմբերի 27-ի հետևանք է։ Ես համոզված եմ, որ եթե հեղափոխության հեղինակները իրենց մաշկի վրա զգացած լինեին Հոկտեմբերի 27-ը, առաջինը Հոկտեմբերի 27-ին էին կպնելու, բայց որովհետև իրենք զգացել են Մարտի 1-ի ահավորությունը, իրենք սևեռվեցին Մարտի 1-ի գործի վրա։ Դա կարող է շատ սուբյեկտիվ լինել, բայց ես այդպիսի տպավորություն ունեմ: Գործընթաց ընդհանրապես չկա։ Կա անջատված մաս, որի վերաբերյալ, ինչպես Աշոտ Սարգսյանն է ասում, դրա վերաբերյալ մենք, որպես տուժողներ, որոշում չենք ստացել։ Այսինքն՝ ի՞նչ է այնտեղ կատարվել։ Ասում են՝ ինչո՞ւ չեք նորից դիմում, է՛, պետք է որոշումը, որ դիմես՝ որոշումը բողոքարկես: Այսօր մարդիկ փաստեր են ասում, որոնցից յուրաքանչյուր դրվագ կարող է հիմնավոր լինել՝ անջատված մասով գործը վերանայելու։ Ես ինքս էլ եմ հասկանում այսօրվա իշխանության ծանրաբեռնվածությունը և մտածում եմ՝ թող գոնե Մարտի 1-ի գործով Քոչարյանը նստի: Որ ինքը նստի, իմ սիրտը կհովանա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան