Վարչապետն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին

Լուրեր

10.07.2026 | 15:33
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
10.07.2026 | 15:22
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
10.07.2026 | 15:10
Քոչարյանը՝ իրեն «նստեցնելու» հայտարարությունների մասին // Վարդավառին Հանրապետության հրապարակը փակ կլինի․ ԼՈՒՐԵՐ
10.07.2026 | 15:04
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
10.07.2026 | 14:50
Սելջուկ Բայրաքթարն Ադրբեջանում է․ նա հանդիպել է Ալիևին
10.07.2026 | 14:39
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել
10.07.2026 | 14:30
Գերզգայուն հարց է․ Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական C-400-ների վաճառքի մասին
10.07.2026 | 14:20
Անգլիայի հավաքականի առանցքային խաղացողներից մեկը մեկուսացվել է և կարող է բաց թողնել ԱԱ-2026-ի առաջիկա խաղը
10.07.2026 | 14:07
Իսպանիայի հարավում անտառային հրդեհների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 13:42
Սկանդալ ԱԱ-2026-ում. ակումբը Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստին արգելում է խաղալ Իսպանիայի դեմ
10.07.2026 | 13:31
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
10.07.2026 | 13:19
ՌԴ-ն 137 ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինան․ զոհեր և վիրավորներ կան
10.07.2026 | 13:10
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
10.07.2026 | 12:59
Մինչ բանակցությունները շարունակվում են՝ ԱՄՆ-ը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, հարվածել Իրանին․ CNN
10.07.2026 | 12:50
Բացահայտվել է 168 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին:

«Վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական գործակցության զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է հիշել այս տարի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Չեխիայի վարչապետի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են փոխգործակցության հարցեր, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ակտիվացնել բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար՝ նշելով, որ փաստաթղթի արագ վավերացումը կնպաստի ՀՀ բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրագործմանը։

Հայաստանում Չեխիայի դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնելը և պաշտոնավարման ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը՝ հայ-չեխական գործընկերությունը խորացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ Չեխիան սատարում է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և պատրաստ է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվրամիության, Արևելյան գործընկերության ձևաչափերում զարգացնել կապերը:

Զրուցակիցները քննարկել են փոխշահավետ ուղղություններով առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հարցեր, անդրադարձել օդային ուղիղ հաղորդակցության հաստատման հնարավորություններին, մտքեր փոխանակել ԵՄ շրջանակում մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շուրջ:

Վարչապետը կարևորել է Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,- ասված է հաղորդագրությունում: