Սարհատ Պետրոսյանը «Թայեքսի» հետ հաջող համագործակցության հույս է հայտնել, ով էլ լինի Կոմիտեի հաջորդ ղեկավարը

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ Եվրամիության՝ տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած փորձագետներ Պաուլա Դիժկստրային և Քրիստիան Լեմմենին Կադաստրի կոմիտեի ղեկավարը  ներկայացրել է մեր երկրում Կադաստրի ստեղծումից ի վեր թվայնացման երրորդ փորձի մանրամասները։

««Թվայնացման երրորդ փորձ» հասկացությունը, նկատեց Քրիստիան Լեմմենը, իր համար աննախադեպ է։ Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց նախորդ մասնակի փորձերը՝ տեղեկացնելով, որ այժմ համակարգն ամբողջովի’ն թվայնացնելու ծրագիրն է մեկնարկել։ Պատմեց տվյալների բազայում անձերի նույնականացման գործընթացի մասին։ Նշեց, որ վերջերս կատարված օրենսդրական փոփոխությունը հնարավորություն է տալիս կադաստրային բազմատեսակ գործարքներ իրականացնել առանց կնիքի, իսկ փաստաթղթերի շատ տեսակներ հասանելի և գործածելի դարձնել առցանց.

«Շուտով թղթային արխիվներն անցյալ կդառնան»։

Առաջին անգամ Հայաստան ժամանած եվրոպացի փորձագետներին հայաստանցի գործընկերը ներկայացրեց նաև Ինտերգված կադաստրի ստեղծման, ինչպես նաև Վանաձորում կադաստրի միասնական արխիվի ձևավորման ծրագրերը։ Բացատրեց մեխանիզմները, որոնցով միասնականացված արխիվները Կադաստրի ոչ միայն արդյունավետ աշխատանքին, այլև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման են հանգեցնելու։

Այս առաքելության ընթացքում եվրոպացի փորձագետները կգնահատեն Կոմիտեի հիմնական կարիքները՝ արխիվների թվայնացման մեթոդաբանությունը սահմանելու համար, և խորհուրդներ կտան անհրաժեշտ սարքավորումների վերաբերյալ։ Եռօրյա այցի ընթացքում Եվրամիության փորձագետները Կոմիտեի արխիվի շուրջ 20 մասնագետների կներկայացնեն թվայնացված արխիվների օգտագործման, պահպանման վերաբերյալ իրենց հաջողված փորձը, կտրամադրեն արխիվների ընթացիկ թվայնացման գործընթացը ղեկավարելու ուղեցույց: Կադաստրի կոմիտեից նրանք ուղղվեցին Միասնական ստորաբաժանում, վաղը կլինեն նաև Լոռու ստորաբաժանումում։

Կոմիտեում այսօրվա հանդիպմանը ներկա էին նաև ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը, փորձագետ Անուշ Ղազանչյանը, միջազգային կապերի բաժնի պետ Գոհարինե Ավետյանը և ՀՀ կառավարությունից՝ Աստղիկ Հայրապետյանը։

Հանդիպման սկզբում Սարհատ Պետրոսյանը տեղեկացրեց, որ Կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին, ինչը չի խանգարում, որ փորձագետներին մանրամասն ու պատրաստակամ պատմի այս ոլորտում արվածի ու անելիքի մասին, աջակցի համագործակցությանը։ Իսկ հանդիպման ավարտին Պետրոսյանը հույս հայտնեց, որ ով էլ լինի Կադաստրի կոմիտեի ղեկավարը, այս ոլորտում ևս համագործակցությունը հաջողությամբ կպսակվի»,- ասված է հաղորդագրությունում: