Ցածր տոկոսանի վարկերը ստանում են հիմնականում գործարանատերերը՝ գյուղացու անվան տակ. Հրաչ Բերբերյան

Լուրեր

04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
Բոլորը

Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը գյուղատնտեսական տարին ծանր է գնահատում: Ասում է՝ հորդառատ անձրևները բերեցին նրան, որ փոշոտումը դանդաղեց, բնականաբար՝ բերքն էլ ցածր ցուցանիշ արձանագրեց:

«Անցյալ տարվա համեմատ՝ մոտ 30 տոկոսով: Արդյունքում արտահանումը պակասեց, ինչի մասին մենք ասում էինք: Հետո որոշ քծնողներ փորձում էին ասել, որ դա սուտ է, բայց փաստը մնաց փաստ՝ արտահանման ցուցանիշները խիստ պակասեցին»:

Մասնագետի խոսքով՝ երկրում ոչինչ չի արվել նաև բանջարաբուծությունը զարգացնելու համար. «Մորմազգի ցեցն այդպես էլ մնաց դաշտերում: Ինչ-որ պիլոտային ծրագիր արեցին՝ ֆերոմոնային թակարդներով: Ասել ենք ու կասենք, որ թակարդները միայն ու միայն մոնիթորինգի համար են, դրանք պայքարի միջոց չեն, ուղղակի ստուգում ես՝ դաշտում ցեց ունե՞ս, թե՞ չունես»:

Իսկ այդ թակարդների համար ծախսված գումարի չափը Հրաչ Բերբերյանին զարմացնում է: «11 մլն է ծախսվել՝ 10 հեկտարի վրա թակարդներ դնելու համար: Այդ ծախսը կարելի էր կատարել 2-3 միլիոնով: Հիմա էլ գյուղապետերը բողոքում են, որ որտեղ պայքար են տարել, ցեցն ավելի է շատացել: Չնայած, օբյեկտիվ պետք է լինենք, աշխատանք տարվել է նախարարության կողմից, որ բաց գրունտի բանջարեղենը շատացնեին, հատկապես՝ լոլիկը: Բայց եթե կա ցեցը, լոլիկի բերքը վտանգված է: Այնպես որ՝ սպառվող լոլիկի արժեքը հիմնականում մնաց 400 դրամ, վատ որակինը՝ 200 դրամ: Ինչպես անցյալ տարի»:

Ինչ վերաբերում է խաղողի բերքին, Բերբերյանի խոսքով՝ այս առումով նույնպես աբսուրդային թվեր են հնչում:

«Գնումները վերջացել են, և Կառավարությունը հայտարարում է մի ֆենոմենային թիվ, եթե չեմ սխալվում՝ 130 հազար տոննա, որը ոչ թե իրականությանը չի համապատասխանում, այլ ուղղակի տարօրինակ թիվ է: Եթե այդ քանակը լիներ, գործարաններում մարդասպանություն կլիներ, իսկ մենք այս տարի հերթեր չունեինք»,- ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահը:

Հրաչ Բերբերյանը գոհացնող չի համարում նաև այն, թե Կառավարությունն ինչպես է բաշխում սուբսիդիաները: Ասում է՝ անընդհատ պայքարում են, որ սուբսիդավորվեն ոչ թե գործարանատերերը, այլ գյուղացիներ:

«Գուցե Կառավարությունը մտածի, թե ինչ է անում: Մենք տարեցտարի պայքարում ենք, որ սուբսիդավորվի գյուղացին, իսկ Կառավարությունը համառորեն ֆինանսավորում է գործարանատերերին՝ օլիգարխներին: Ցածր տոկոսանի վարկերը ստանում են հիմնականում գործարանատերերը՝ գյուղացու անվան տակ։ Արդյունքում, թանկագի՛ն Կառավարություն, կտեսնեք, թե ինչքան է ավելանալու սպիրտի ներկրումը Հայաստանում: Վաղը այդ գործարանատերը այդ գումարով սպիրտ է գնելու, ի՞նչ խաղողի մասին է խոսքը։ Ռեկորդային բերք է հայտարարելու, բայց, փաստորեն, չի եղել դա, ուղղակի փողերի լվացում է եղել»,- հայտարարեց գյուղատնտեսը:

Դա, ըստ Բերբերյանի, բերելու է նրան, որ անորակ սպիրտով է՛լ ավելի վարկաբեկվի հայկական կոնյակը. «Այսօր վարկաբեկված է մեր հայկական բրենդը՝ կոնյակը, որովհետև այդ կոնյակն արտահանվում է անորակ սպիրտով: Հարկավոր է ստուգել՝ հայկակա՞ն խաղողի սպիրտով են արտադրել, թե՞ չէ: Հիմա կասեն՝ կուպաժ են անում՝ խառնում են, բայց կուպաժն էլ չափ ու սահման ունի, տոկոսային հարաբերություն կա: Վտանգված է մեր բրենդը, առանց այն էլ կամաց-կամաց շուկան կորցնում ենք։ Եթե առաջ հայկական կոնյակը Ռուսաստանում ամենահարգի նվերն էր, այսօր անտարբերության գործիք է դարձել: Կարծում եմ՝ ժամանակ է պետք այդ փառքը հետ բերելու համար»: