«Հեղափոխությունից հետո էլ ազատ մամուլ չունենք, ունենք մամուլ, որն ազատ է իշխանության միջամտությունից». Աշոտ Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 20:11
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը «գոյության իրավունք չունի»․ նրա տարիներ առաջվա հարցազրույցն է հրապարակվել
23.07.2026 | 20:00
Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
23.07.2026 | 19:16
Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի
23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
23.07.2026 | 18:51
Զելենսկին Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը
23.07.2026 | 18:40
Նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
23.07.2026 | 18:28
Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը
23.07.2026 | 18:19
ՄԻՊ-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները
23.07.2026 | 18:18
Արդեն որոշել եք՝ ԱԺ նիստին գնամ ոստիկանների ուղեկցությամբ. Արթուր Սարգսյանը վրդովվեց և լքեց նիստերի դալիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:10
Քարիմ Ադեյեմին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
23.07.2026 | 18:10
«Սրբազան պայքարի» գործով Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվեց // Մոսկվայի մոտ Սու-57 է կործանվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի մեդիադաշտում տիրող իրավիճակին՝ ասաց. «Հիմա տեսնում ենք կատարելապես բևեռացված լրատվական դաշտ։ Լրատվամիջոցները կա՛մ այս քաղաքական-ֆինանսական ճամբարում են, կա՛մ այն։ Եվ առաջին հերթին սպասարկում են իրենց քաղաքական հովանավորների պատվերները, նրանց շահերը, իսկ հանրային շահը մնում է 2-րդ, 3-րդ պլանում»:

Փորձագետի խոսքով՝ եթե քաղաքական պայքարն իսկապես տեղափոխվել է լրատվական դաշտ, ապա «այստեղ բոլոր միջոցները լավ են հակառակորդին կամ ընդդիմախոսին ոչնչացնելու համար»։

Ըստ Մելիքյանի՝ այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանում ազատ մամուլ գոյություն չունի:

Նա նշեց, որ հեղափոխությունից հետո էլ ազատ մամուլ չունենք. «Ունենք մամուլ, որն ազատ է իշխանությունների միջամտությունից: Եթե համեմատենք ՀՀԿ-ական իշխանության ժամանակվա հետ, այնտեղ հեռարձակման ոլորտը տոտալ վերահսկողության տակ էր և ծառայում էր այդ իշխանությանը։ Հիմա մասնավոր հեռուստաընկերությունների 100 տոկոսն այլ հովանավորների կամ քաղաքական ուժերի ձեռքում է»:

Դատական իշխանությունն ու 4-րդ իշխանությունը՝ ԶԼՄ-ները, ըստ Մելիքյանի, մնում են նախկին իշխանության ձեռքում:

Շրջանառության մեջ դրված «ԶԼՄ-ների մասին» նոր օրինագիծը որոշ շրջանակներում մտահոգություն է առաջացրել, մասնավորապես, որ այն կարող է մամուլի համար մահակ դառնալ, քանի որ պահանջում է ֆինանսական բաց հաշվետվություն և իրական սեփականատերերի հրապարակում։ Օրինագծի համահեղինակը, մինչդեռ, կարծում է, որ փոփոխությունը չի կարող կիրառվել որպես մահակ:

«Ընդամենն ուզում ենք, որ լրատվամիջոցներն ազնիվ լինեն իրենց լսարանի առջև և այս կամ այն քաղաքական ճամբարից ֆինանսավորվելով՝ չփորձեն մոլորության մեջ գցել և ասել, որ իրենք անկախ են։ Ա՛յ, այս անազնիվ գործելաոճի դեմ է լինելու դա։ Ոչ մի մահակ էլ ոչ ոք չի ուզում կիրառել։ Հենց իրենք՝ լրատվամիջոցները պետք է շահագրգռված լինեն ազնիվ խաղի կանոններով խաղալ իրենց լսարանի հետ»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Նրա համոզմամբ՝ ԶԼՄ-ների իրական սեփականատերերին դուր է գալիս մանիպուլյացիներ անել, ֆեյք լուրեր տարածել, քաղաքական պայքար իրականացնել՝ թաքնվելով լրատվամիջոցի հետևում ու առաջ տանելով խոսքի ազատության պահանջները:

Աշոտ Մելիքյանը վատ է գնահատում պետական մարմինների մամուլի ծառայությունների դերը կեղծ լուրերի չեզոքացման հարցում. «Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներն ավելացել են»։

Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի փոփոխությունից հետո, փորձագետի խոսքով, սպասելիքները դեռ չեն արդարացել: «Կարծում էինք, որ արագ ու լուրջ փոփոխություններ կարվել, բայց դեռ չենք տեսնում։ Գրեթե նկատելի չեն բարեփոխումները Հանրայինում»,- ասաց նա։

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն առաջիկայում հիմնելու է «Ազատ հասարակության հիմնադրամը», որը, ըստ Մինասյանի, պետք է օգնի մեր երկրում ազատ մտածողության, ազատ քաղաքացու, ազատ խոսքի և մեր արժեքային համակարգի հետագա ամրապնդմանն ու համահունչ զարգացմանը:

«Որտեղի՞ց նախկին պաշտոնյա Միքայել Մինասյանին այդքան փող, որ այդպիսի հիմնադրամ ստեղծի։ Միամիտ հարց եմ տալիս, բայց միամիտ չեմ, հասկանում եմ, որ ինքը հարուստ անձնավորություն է, ուղղակի հարց է, թե մարդն ամբողջ կյանքը պետական բարձրաստիճան պաշտոնյա է եղել ու բիզնեսով պետք է չզբաղվեր, այդպիսի գումարներ է դիզել և կարող է այդպիսի հիմնադրամ բացել»,- նշեց Մելիքյանը։

Նախկինում պնդումներ կային, որ Մինասյանի ինչ-որ գրասենյակ ֆինանսավորում էր ԶԼՄ-ների մեծ մասին և այդ ճանապարհով նախկին իշխանությունը վերահսկում էր ազատ մամուլը։ Հարցին՝ այս հիմնադրամը կարո՞ղ է դրա շարունակությունը լինել, փորձագետը պատասխանեց. «Չի բացառվում: Եվ հիմա շատ ուշադիր պետք է հետևենք զարգացումներին և տեսնենք, թե ովքեր և ինչ գումարներ են ստանում Միքայել Մինասյանի այդ հիմնադրամից»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան