Վազգեն Խաչիկյանի գույքն ու ողջ ունեցվածքն անհետացել են. «Ժողովուրդ» 

Լուրեր

15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որ մոտ 290 մլն դրամ յուրացնելու համար դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, բայց հինգ տարի անց ազատ արձակվեց, այդպես էլ չի փոխհատուցել պետությանը հասցված վնասը:

 

Դեռ ավելին՝ պարզվում է՝ ժամանակին Խաչիկյանն այնքան հաշվենկատ է գտնվել, որ իր ողջ ունեցվածքը կամաց-կամաց մերձավորների անունով է գրանցել, եւ երբ ժամանակը եկել է, որպեսզի դատարանը բռնագանձի նրա հափշտակած կենսաթոշակները, պարզվել է՝ Խաչիկյանը ոչինչ չունի՝ բացի Վանաձորի բնակարանից, որի համասեփականատեր է:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ից տեղեկացրել են, որ դեռ 2015թ. նոյեմբերին իրենք կատարողական վարույթ են հարուցել, ձեռնարկվել են բոլոր միջոցները Խաչիկյանին պատկանող գույքը եւ դրամական միջոցները հայտնաբերելու ուղղությամբ, արգելադրվել է Վանաձորի բնակարանը: «Այլ գույք եւ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել»,- ասված է պատասխանում: Այսինքն՝ երբեմնի հարուստ Խաչիկյանը, պարզվում է, ոչինչ չունի: Մինչդեռ, ըստ օդում կախված լուրերի, նա Ալավերդու ճանապարհին գազալցակայան ունի, տաքսի ծառայություն, երկու բնակարան՝ Երեւան քաղաքում, ավտոմեքենաներ եւ այլն»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: