«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխման դեմ պետք է լայն պայքար սկսել. Աշոտ Մելիքյան

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը փոխելու անհրաժեշտություն չկա, անհրաժեշտ է ընդամենը լրացումներ և փոփոխություններ կատարել գործող օրենքում. Factor.am- ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Մեզ համար ի սկզբանե անհասկանալի էր, թե կառավարության և նախագիծը հեղինակած Արդարադատության նախարարության համար ինչով է վատ գործող օրենքը, որ մշակվեց նոր օրենքի հայեցակարգ»,- նշեց Աշոտ Մելիքյանը:

Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ օրենքի նախագծի մի տարբերակ Արդարադատության նախարարության կողմից պաշտոնապես դրվել էր շրջանառության մեջ, դրա հետ կապված մի քանի անգամ քննարկումներ են կազմակերպվել: «Վերջերս էլ մեր ձեռքում հայտնվեց մի տարբերակ, որը, ըստ Արդարադատության նախարարության, սևագիր տարբերակ է: Հիմա , եթե դա նախատեսված չէր քննարկման համար, ուրեմն նախարարությունը պետք է այնպես աներ, որ դա մնար իր պատերի ներսում»,- նկատեց Մելիքյանը՝ ընդգծելով, որ օրենքի նախագծում տեղ գտած մի շարք սկզբունքներ առհասարակ անհամատեղելի են տեղեկատվություն ստանալու ազատության հետ:

Ինչ վերաբերում է նախարարության կողմից հնչեցված պնդումներին, թե օրենքը փոխվում է նաև քաղաքացիական հասարակության պահանջով, Աշոտ Մելիքյանը հակադարձեց. «Եթե Արդարադատության նախարարության համար մեկ հասարակական կազմակերպության նախաձեռնությունը քաղհասարակության նախաձեռնություն է, կարծում եմ՝ դա սխալ մոտեցում է»:

Աշոտ Մելիքյանն անձամբ է ճշտել լրագրողական կազմակերպություններից և վստահեցնում է՝ նրանցից որևէ մեկը օրենքը փոխելու առաջարկ չի արել: «Գուցե Արդարադատության նախարարությունը, ասելով քաղաքացիական հասարակություն, նկատի ունի Ինֆորմացիայի ազատության կենտրոնը: Այնտեղից գուցե այդպիսի առաջարկություն եղել է, որը, իհարկե, վիճելի է»,- շարունակեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Նրա գնահատմամբ՝ եթե օրենքի նախագծում տեղ գտած դրույթները պահպանվեն, ապա այն կդառնա ռեգրեսիվ օրենք: Աշոտ Մելիքյանը պնդում է՝ գործընթացը պետք է կասեցնել և նախագիծը շրջանառությունից հանել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան