Հեղափոխությունից հետո ԵՄ երկրներից ավելի քիչ հայ է ապաստան հայցել․ ինչի՞ հաշվին են նվազել թվերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Բոլորը

Հեղափոխությունից հետո Եվրամիության անդամ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած Հայաստանի քաղաքացիների թիվը 2017-ի համեմատ 44%-ով նվազել է։

Սա նշանակում է՝ վերջին երկու տարում Հայաստանից ապօրինի կերպով ավելի քիչ մարդ է արտագաղթել։  2019-ի առաջին կիսամյակում նրանց թիվը 1815-ի է հասել՝ 660-ով պակաս, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում։

2018-ի ընթացքում ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած քաղաքացիների գրեթե 80%-ը բաժին է ընկնում Գերմանիային ու Ֆրանսիային։

Միայն Ֆրանսիայում ներկայացվել է ապաստանի առաջին հայցերի 48.6%-ը։

Ապաստանի հայցերի նվազմանը զուգահեռ՝ պակասել են նաև ԵՄ երկրներից Հայաստանի քաղաքացիների հարկադիր վերադարձի հայցերը։ 2018-ին ստացված հայցերը 1135-ով զիջում են 2017-ի ցուցանիշին։

Իսկ ինչի՞ շնորհիվ են նվազել թվերը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարարության միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանն այս թիվը նախ պայմանավորում է հետհեղափոխական փոփոխություններով. «Մեր երկրում  տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, մեկ  տարուց ավելի է՝ հիմքերը նվազել են։ Ես դա ասում եմ մեր գործընկեր ԵՄ երկրների միգրացիոն  ծառայությունների  հայտարարությունների համաձայն։  Իրենք մեր երկիրը սկսել են դասել ապահով երկրների շարքին և այլևս շատ քիչ են փախստականի կարգավիճակ ստանալու հնարավորությունները։ Գիտակցում են մեր քաղաքացիները կամ քչացել են այն վանող գործոնները, որոնց արդյունքում մարդիկ գնում էին և ընտրում այդ ճանապարհը»։

Աազգային ժողովի  Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի  կարծիքով՝ արտագաղթի կրճատումը երկրում տիրող մթնոլորտի շնորհիվ է․ «Երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, փոքր և միջին բիզնես գործունեության համար ստեղծվող ավելի շահեկան պայմանները, գյուղացիության համար պայմանները․ ես դա կկապեի երկրում տեղի ունեցող ընդհանուր բարեփոխումների հետ»։

Արման Եղոյանն ապաստան հայցողների թվի նվազումը դիտարկում է նաև վիզաների ազատականացման համատեքստում․ «Այս թվերով պետք է ցույց տանք, որ  հստակ բացատրելու և մեր երկրում դրական տեղաշարժեր արձանագրելու դեպքում, մարդիկ  չեն փորձի ապօրինի արտագաղթել կամ խախտել  ԵՄ տարածքում մնալու՝ իրենց պետության համար սահմանված ռեժիմը, այնպես որ մենք այստեղ դեռ աշխատանք ունենք անելու։ Սա նաև  խորհրդարանի և մեր հանձնաժողովի խնդիրն է՝ բացատրել  մարդկանց, թե այսօր ինչ հնարավորություններ ունենք և ինչ հնարավորություններ  կունենանք վիզաների ազատականացումից հետո, երբ այն տեղի ունենա»։

Արդյոք արտերկրում ապաստան հայցելիս Հայաստանի քաղաքացիները դրա մասին ամբողջական պատկերացում ունենու՞մ են։ Նելլի Դավթյանի կարծիքով՝  նման ձևով արտերկիր մեկնողներից շատերը երբեմն տեղյակ էլ չեն՝ մեկնելուց հետո ինչ կարգավիճակով են այնտեղ մնալու․ «Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին արտագաղթ դեպի Եվրոպական միության  երկրներ երևույթն ասոցացնում է  «գնալ հանձնվելու» ինստիտուտի հետ, և մեր քաղաքացիները՝ գնացողները կամ գնալ պատրաստվողներ և, մինչև անգամ, հարկադիր վերադարձողները,  շատ քիչ դեպքերում են պատկերացնում՝ ինչ ինստիտուտ է դա։ Հանձնվել՝ նշանակում է փախստականի կարգավիճակ հայցել, դա էլ  իր հերթին նշանակում է տվյալ երկրի իշխանություններից միջազգային պաշտպանություն խնդրել։ Պաշտպանության հիմքում չի կարող լինել սոցիալ-տնտեսական կամ առողջապահական խնդիրը։ Պետք է լինի քո իշխանությունների կողմից հետապնդման հիմնավոր երկյուղը՝ ազգային, կրոնական, ռասսայական,  սոցիալական որոշակի խմբի պատկանելության, քաղաքական հայացքների հիմքով դու պետք է հալածվես քո երկրի իշխանությունների կողմից, որ գնաս և պաշտպանություն խնդրես»։

Ինչպես Հայաստանից ապաստանի հայցերի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների հարկադիր վերադարձերի թվով առաջատարը Գերմանիան է։

Միայն 2018 թվականի ընթացքում Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 1075  քաղաքացի են վերադարձրել։ Դա այն դեպքում, երբ 2018-ին Հայաստան հարկադիր վերադարձած քաղաքացիների ընդհանուր թիվը 2030 է։

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը դա հետևյալ կերպ է մեկնաբանում․ «Գերմանիան ԵՄ առաջատար երկրներից է, գտնվում է տնտեսապետ շատ կայուն վիճակում և, հետևաբար, Գերմանիայում բիզնես նպատակի համար մեկնելն ավելի շահավետ է։ Բայց, գիտենք, որ կա նաև երկրորդ պատճառ․ Գերմանիան առաջարկում է շատ որակյալ բուժօգնություն, մասնավորապես՝ ուռուցքային հիվանդությունների դեպքում։ Ինձ թվում է՝ դա պատճառներից մեկն է, որ ունենք շարժ այս ուղղությամբ, քանի որ գերմանական  բժշկությունն այսօր իսկապես առաջատարներից է։ Այս ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկենք,  փորձենք այն, ինչ անում են գերմանացի մասնագետներն այնտեղ, կարողանանք իրենց աջակցութամբ անել այստեղ»։

Գերմանիայից հետո հարկադիր վերադարձողների թվով 2-րդ տեղում Ֆրանսիան է։  2018-ին ֆրանսիական իշխանությունները Հայաստանին 315 քաղաքացի են վերադարձրել։

Երրորդ տեղում Ավստրիան է, որտեղից հարկադիր կերպով 160 քաղաքացի է հայրենադարձվել։

Արման Եղոյանը նկատում է․ վերադարձվում են, որովհետև մեկնելու միտքը սխալ պատկերացումների արդյունքում է ձևավորված լինում․ «Շատ մարդիկ կարող են ուղղակի  գնալ՝ չիմանալով հստակ, թե ինչ հնարավորությունների  հետևից են գնում, որոշ ընկերների կամ զանգվածային մեդիայի տարածած տեղեկություններից ելնելով՝ մտածում, թե կարելի է գնալ և շատ հեշտ հարստանալ կամ հաջողության հասնել»։

Արտերկրում ապաստան հայցած քաղաքացիների վերադարձը բարդ ու ծախսատար գործընթաց է։ Միջազգային իրավունքի համաձայն՝  երրորդ երկրի քաղաքացու վերադարձման ծախսերը պետք է հոգա վերադարձնող կողմը։

Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանն ընդգծում է․ ԵՄ երկրներում անօրինական գտնվող և վերադարձվող  քաղաքացիների աջակցության ծրագրերը մինչ օրս Եվրամիության ֆինանսավորմամբ են իրականացվել։ Այժմ արդեն՝ փոփոխություններ են նախատեսում։

«Պետությունն այստեղ ոչ մի դեր չի ունեցել, բայց հիմա մի ծրագիր ենք ներկայացրել Կառավարություն, որով նախատեսում ենք հատկապես հարկադիր վերադարձված մեր քաղաքացիներին որոշակի աջակցության տրամադրում։ Այսինքն՝ այն քաղաքացիներին, որոնք ֆորսմաժորային վիճակում են գտնվում, օրինակ՝ չունեն բնակության տեղ։ Նախատեսում ենք, որ պետությունը կսուբսիդավորի  նրանց բնակարանի վարձը որոշակի ժամանակահատվածի համար, մինչև իրենք կկարողանան իրենց խնդիրները լուծել»,- նշում է Իրինա Դավթյանը։

Նոր ծրագրով առաջարկվող օգնության չափը դեռ մշակման փուլում է։ Այդուհանդերձ, Միգրացիոն ծառայության պետի տեղակալի խոսքով՝ այն կբավականացնի, որպեսզի ԵՄ երկրներում ապաստան հայցած, իսկ հետո Հայաստան հարկադիր վերադարձած շուրջ 35-40 քաղաքացու համապատասխան օգնություն տրամադրվի։

Ի դեպ, այսօր արդեն Կառավարությունը ներկայացրել է Հայաստան վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է աջակցություն ցույց տալ ԵՄ-ից, ԱՄՆ-ից և ՌԴ-ից հարկադրաբար Հայաստան վերադարձող քաղաքացիներին։ Առողջապահական ու հոգեբանական օգնությունից բացի, 38 քաղաքացու գումար կտրամադրվի՝ բնակարան վարձակալելու համար: Աջակցությունը կտրվի 6 ամիս ժամկետով ամսական 60 հազար դրամի չափով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան