Թրամփի իմփիչմենթի գործընթացը շարունակվում է. նոր մանրամասներ. VOA

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ տեղյակ չէ գաղտնի զեկույցի մասին, ըստ որի՝ նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թվականի ընտրություններին օտարերկրյա միջամտություն է հրահրել՝ խնդրելով Ուկրաինային հետաքննել Դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածու Ջո Բայդենին և նրա որդի Հանթերին: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ստանալով Կոնգրեսի ստորին պալատից ցուցմունք տալու պահանջ՝ Պոմպեոն նամակով պատասխանել է, որ նման պահանջները «կարող են դիտարկվել միայն որպես աշխատակիցներին վախեցնելու և սպառնալու փորձ»:

«Ինչ վերաբերում է հեռախոսազրույցին, այո՛, ես ներկա եմ գտնվել: Զրույցն ընթանում էր Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան քաղաքականության համատեքստում: Խոսքը գնում էր նոր կառավարությանը կոռուպցիայից ազատվելու և Ուկրաինային ամուր տնտեսություն կառուցելու աջակցության մասին»,- ասել է Պոմպեոն:

Պետքարտուղարության գլխավոր տեսուչը չորեքշաբթի Կոնգրեսի երկու պալատների աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում նախատեսում է անդրադառնալ փաստաթղթերին, որոնք կոնգրեսականները պահանջել են իրենց հետաքննության համար: Ներկայացուցիչների պալատի անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պահանջել է նաև ցուցմունք տալ կոնգրեսականների առջև Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մերի Յովանովիչին և Ուկրաինայի հարցերով նախկին հատուկ հանձնակատար Քըրթ Ուոքերին:

Նախագահ Թրամփը իր դեմ իմփիչմենթի գործընթացն անվանում է «հեղաշրջում» և հայտարարում, որ որևէ սխալ չի գործել Ուկրաինայի նախագահի հետ զրույցում: