«Լոռու մարզում բնակչության ամենամեծ ՝ 42% նվազումն է նկատվել». վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

1991 թվականից ի վեր՝ Հայաստանում բնակչության ամենամեծ նվազումը Լոռու մարզում է՝ շուրջ 42%: Լոռիին հաջորդում է Շիրակի մարզը: Այս մասին այսօր՝ «Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման հիմնախնդիրներն ու ռազմավարությունը» թեմայով քննարկման ընթացքում նշեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նրա խոսքով՝ որոշ մարզերում բնակչության թվի նվազմանը զուգահեռ՝ վերջին 20 տարում Հայաստանի բնակչության շուրջ 400 հազար բնական հավելաճ է արձանագրվել:

«90-ականներից սկսած՝ Հայաստանում արձանագրվել է բնակչության թվաքանակի աստիճանական անկում, մասնավորապես՝ ի հաշիվ արտագաղթի նշանակալի աճի, բնակչության բնական հավելաճի նվազման և որպես դրանց հետևանք՝ բնակչության ժողովրդագրական ծերացման: Եթե 90-ականներին ծնելիության ամենաբարձր ցուցանիշները մարզերում էին, ապա այժմ այն բարձր է քաղաքային համայնքներում»,- ընդգծեց Կարինե Կույումջյանը:

Ըստ նրա՝ բնակչության վերարտադրության, ծնելիության, մահացության և դրանց հարաբերակցություններում տեղ գտած տեղաշարժերի, ինչպես նաև միգրացիայի հետևանքով 63 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հատել է 14%-ի սահմանը:

«Այս առումով՝ Հայաստանը ժողովրդագրական ծերացման նախնական մակարդակից անցում է կատարել միջինի: 2019-ի կիսամյակային տվյալներով՝ 0-15 տարեկանները կազմում են ՀՀ բնակչության 21,5%-ը, 16-62 տարեկանները՝ 64,4%-ը»,- նշեց Կարինե Կույումջյանը:

Մասնագետն անդրադարձավ նաև Հայաստանում գրանցված ամուսնությունների թվին. «Օրինակ, 1991 թվականին՝ մեկ տարում գրանցվել էր 28 հազար ամուսնություն և 4000 ամուսնալուծություն, մինչդեռ 2018 թվականի ընթացքում գրանցված ամուսնությունների թիվը 14,5 հազար է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան