Թուրքիայի ուժայինները 2019-ին շուրջ 12 հազար գործողություն են իրականացրել քրդերի դեմ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Թուրքիայի ուժային կառույցները 2019-ի առաջին կիսամյակի ընթացքում 12.382 մեծ ու փոքր գործողություններ են իրականացրել երկրում ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն. գրում է ermenihaber-ը:

«23 լայնածավալ, 245 միջին չափի և 12.114 փոքրամասշտաբ գործողություն ենք իրականացրել այս տարվա գարուն-ամառ ժամանակահատվածում: Իրականացված գործողությունների թիվը 87%-ով ավել է նախորդ տարվա գործողություններից»,-մանրամասնել է Սոյլուն՝ տեղեկացնելով, որ սկսել են աշուն-ձմեռ գործողությունների շարքը:

Թուրք նախարարի տվյալներով՝ տարեսկզբից մինչ այսօր սպանվել է ՔԲԿ-ի 108 ղեկավար անդամ:

Սոյլուն տեղեկություններ է հաղորդել նաև ՔԲԿ-ի դեմ իրականացվող «Kıran» 4 փուլանոց գործողության մասին, որը սկսվել է օգոստոսի 17-ին և յուրաքանչյուր փուլն ընդգրկում է Թուրքիայի տարբեր շրջաններ (4-րդ փուլն իրականացվում է Հայաստանի հետ սահմանակից Կարս, Իգդիր ու Աղրը նահանգներում): Ըստ նախարարի՝ գործողության ընթացքում սպանվել է 63 քուրդ զինյալ և ոչնչացվել է վերջիններին կողմից օգտագործված 68 քարանձավ ու ապաստարան: