Մենք ունենք ներուժ՝ առավել ընդլայնելու ու խորացնելու մեր հարաբերությունները Չինաստանի հետ. նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Հայաստանում ՉԺՀ դեսպանություն

Լուրեր

10.07.2026 | 20:07
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն
10.07.2026 | 20:00
Արեն Մկրտչյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կշարունակի աշխատանքը որպես Լոռու մարզպետ
10.07.2026 | 20:00
Ծառուկյանը հասկացել է՝ մեծ փողերի հետ կապված քրգործեր են սկսվել, պաշտպանվելու լավագույն ձևը քաղաքականություն մտնելն էր․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Իսպանիայի ԱԳՆ-ների միջև
10.07.2026 | 19:38
Դատախազ Ծովակ Մնացականյանն առաջխաղացում է ունեցել. ԿԿՀ 3 անդամից 2-ը քվեարկել են նրան դրական եզրակացության տալու օգտին
10.07.2026 | 19:26
Ով ում հետ է մրցում․ ՔՊ-ում պայքար է ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար
10.07.2026 | 19:13
«Արարատը» ներկայացրել է նոր մարզչական շտաբը
10.07.2026 | 19:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Ձերբակալություններ, նոր մեղադրանքներ՝ ընդդիմադիրների դեմ. քրեակա՞ն, թե՞ քաղաքական հետապնդումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 18:57
Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին
10.07.2026 | 18:54
Վահագն Արսենյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից և կշարունակի պաշտոնավարել որպես Վայոց ձորի մարզպետ
10.07.2026 | 18:40
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները
10.07.2026 | 18:33
Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
10.07.2026 | 18:26
«Ալ Նասրի» նախկին մարզիչը գլխավորեց Պորտուգալիայի հավաքականը
10.07.2026 | 18:15
Ջրհեղեղներն Ադրբեջանի մի շարք շրջաններում լուրջ վնասներ են պատճառել․ զոհ կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 18:03
Պապոյանն ու ՀԲ ղեկավարը քննարկել են 120 մլն եվրոյի զբոսաշրջային ծրագիրը
Բոլորը

Չինաստանի Ժողովրդական Հան­րա­պե­տու­թյան Ազգային օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հան­րա­պե­տու­թյան դեսպանություն:

«Նախագահը մեր ժողովրդի և անձամբ իր անունից դեսպան Թիան Էրլունին, դեսպանության աշխատակազմին և, ի դեմս նրանց, Չինաստանի ողջ ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ:

«Չինաստանը բարեկամ երկիր է, որը մոտ է մեզ: Այն ավելի ու ավելի մոտ է դառնում «Մեկ գոտի, մեկ ուղի» ծրագրի շնորհիվ՝ ինչպես տնտեսապես, այնպես էլ քաղաքական առումով: Մենք ունենք ներուժ՝ առավել ընդլայնելու ու խորացնելու մեր հարաբերությունները Չինաստանի հետ»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ այցելության և շնորհավորանքի համար. «Տոնի առթիվ տարբեր միջոցառումներ ենք կազմակերպել, սակայն այսօրվա Ձեր այցը դեսպանություն ամենակարևորն է: Պատրաստակամ ենք ընդլայնել համագործակցությունը մեր երկրների միջև: Որպես դեսպան՝ ես հարաբերությունների զարգացման հսկայական ներուժ եմ տեսնում»:

Նախագահ Սարգսյանն ու դեսպանը Թիան Էրլունը մտքեր են փոխանակել հայ-չինական հարաբերությունների զարգացման ուղղությունների, ինչպես նաև, Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ, Հայաստանում Չինաստանին վերաբերող համաժողով կազմակերպելու հնարավորությունների շուրջ, որը դեսպանը համարել է կարևոր ձեռնարկ: Անդրադարձ է կատարվել է նաև նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի շրջանակում հնարավոր համագործակցությանը»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: