Սաուդյան արքայազնն ընդունել է լրագրող Խաշոգջիի սպանության հարցում իր պատասխանատվությունը

Լուրեր

27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման ալ Սաուդը ճանաչել է Ստամբուլում հայտնի լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանության հետ կապված իր պատասխանատվությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ամերիկյան PBS հեռուստաալիքի կայքում հրապարակված փաստագրական ֆիլմի անոնսում: Մարտին Սմիթի հեղինակած ֆիլմը հեռարձակվելու է հոկտեմբերի 1-ին:

«Դա տեղի է ունեցել, երբ ես ծառայության մեջ էի: Ես ինձ վրա եմ վերցնում ամբողջ պատասխանատվությունը»,- ասել է թագաժառանգ արքայազնը:

Նա, սակայն, պնդել է, որ տեղյակ չի եղել Խաշոգջիի հետ կատարվածի մասին: Մուհամմեդ բեն Սալման ալ Սաուդը պարզաբանել է, որ թագավորությունում «20 մլն հպատակ և 3 մլն պետական ծառայող կա», և հնարավոր չէ իմանալ՝ նրանցից յուրաքանչյուրն ինչ է անում:

Անդրադառնալով հարցին, որ լրագրողին սպանողների խմբի անդամներն Էր Ռիադից Ստամբուլ և հակառակ ուղղությամբ տեղաշարժվել են թագավորական ավիապարկի մասնավոր օդանավերով՝ նա ասել է, որ «պաշտոնյաներն ու նախարարներն իրավունք ունեն օգտվել թագավորական ընտանիքի օդանավերից»:

Հիշեցնենք, որ Էր Ռիադի քաղաքականությանը վերաբերող քննադատական հոդվածներով հայտնի Ջեմալ Խաշոգջին անհետ կորել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին, Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն այցելելուց հետո: Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնեցին, որ լրագրողին դիվանագիտական ներկայացուցչության շենքում սպանել են կոնֆլիկտի արդյուքում: Համաշխարհային հանրությունը կտրուկ արձագանքեց այս հանցագործությանը՝ Էր Ռիադից պահանջելով թափանցիկ հետաքննություն անցկացնել: