ԱՄՆ-ն իրանական նավթի պատճառով Չինաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Լուրեր

27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
Բոլորը

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի չինական երկու ընկերությունների դեմ, որոնք, չնայած ամերիկյան պատժամիջոցներին, շարունակում են իրանական նավթ փոխադրել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«ԱՄՆ-ն այսօր քայլեր է ձեռնարկում՝ իրանական ռեժիմի և նրա ապակայունացնող պահվածքին նպաստողների դեմ առավելագույն տնտեսական ճնշում գործադրելու մեր արշավի շրջանակում»,- նշված է հայտարարությունում:

Պետքարտուղարն ընդգծել է, որ նոր սահմանափակումներն ուղղված են նրան, որպեսզի «իրանական ռեժիմը զրկվի ծայրահեղ կարևոր եկամուտներից»:

Պատժամիջոցները կառնչվեն Kunlun Holding Company-ին և COSCO Shipping Tanker-ին: Ընդ որում, այս ընկերություններն ունեն ձեռնարկություններ, որոքն արդեն ներառված են ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակում՝ China Concord Petroleum Co. Limited-ը, Kunlun Shipping Company Limited-ը, Pegasus 88 Limited-ը, COSCO Shipping Tanker (Dalian) Seaman & Ship Management Co, Ltd-ն:

Բացի այդ՝ պատժամիջոցները կտարածվեն նաև այս ընկերությունների հինգ աշխատակիցների վրա:

Նշենք, որ սեպտեմբերի 14-ին Saudi Aramco սաուդյան նավթագազային պետական ընկերության գործարանների վրա անօդաչուներով հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է զգալիորեն խստացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները:

Չնայած հարձակման պատասխանատվությունը ստանձնել են եմենցի ապստամբ հուսիները, որոնց դեմ պայքարում է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, Էր Ռիադն ու Վաշինգտոնը կատարվածի համար մեղադրում են Թեհրանին: Իրանն իր հերթին հերքում է մեղադրանքները՝ նշելով, որ նավթային ընկերությունների վրա հարձակումները վնաս են հասցնում ամբողջ տարածաշրջանին: