Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարի հետ. օրակարգում եղել են Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր

Լուրեր

10.07.2026 | 20:30
Ո՞ւմ համար է ԵՄ-ն բացում դուռը․ ճիշտ ու սխալ պատկերացումներ վիզայի ազատականացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 20:20
Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.07.2026 | 20:07
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն
10.07.2026 | 20:00
Արեն Մկրտչյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կշարունակի աշխատանքը որպես Լոռու մարզպետ
10.07.2026 | 20:00
Ծառուկյանը հասկացել է՝ մեծ փողերի հետ կապված քրգործեր են սկսվել, պաշտպանվելու լավագույն ձևը քաղաքականություն մտնելն էր․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Իսպանիայի ԱԳՆ-ների միջև
10.07.2026 | 19:38
Դատախազ Ծովակ Մնացականյանն առաջխաղացում է ունեցել. ԿԿՀ 3 անդամից 2-ը քվեարկել են նրան դրական եզրակացության տալու օգտին
10.07.2026 | 19:26
Ով ում հետ է մրցում․ ՔՊ-ում պայքար է ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար
10.07.2026 | 19:13
«Արարատը» ներկայացրել է նոր մարզչական շտաբը
10.07.2026 | 19:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Ձերբակալություններ, նոր մեղադրանքներ՝ ընդդիմադիրների դեմ. քրեակա՞ն, թե՞ քաղաքական հետապնդումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 18:57
Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին
10.07.2026 | 18:54
Վահագն Արսենյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից և կշարունակի պաշտոնավարել որպես Վայոց ձորի մարզպետ
10.07.2026 | 18:40
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները
10.07.2026 | 18:33
Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
10.07.2026 | 18:26
«Ալ Նասրի» նախկին մարզիչը գլխավորեց Պորտուգալիայի հավաքականը
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ:

«Զոհրաբ Մնացականյանը և Ժան-Բատիստ Լըմուանն անդրադարձ կատարեցին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի: Երկուստեք դրական գնահատվեցին Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարձր և բարձրագույն մակարդակով պարբերական փոխայցելությունները և շփումները, որոնք նոր լիցք են հաղորդում արյդունավետ երկխոսության և բազմաոլորտ համագործակցության զարգացմանը։

Հանդիպման օրակարգում էին Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերը։ Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը կարևորեցին համագործակցության իրավական հենք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց մարդկանց միջև շփումների խթանումը և մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հոկտեմբերին Մոնակոյում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի օրակարգի և հաջորդ տարի Կազմակերպության 50-ամյակին նվիրված միջոցառումների շուրջ։ Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունն իր նպաստը բերելու ՖՄԿ առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և ֆրանկոֆոն արժեքների տարածման գործում։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ՀՀ արտգործնախարարը զրուցակցին տեղեկացրեց օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին և իր երախտագիտությունը հայտնեց  Ֆրանսիային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի առնչությամբ»,- ասված է հաղորդագրությունում: