ԱԱԾ-ականները կրակոցներով ներխուժեցին Գազպրոմի շենք, ահաբեկիչները չեզոքացված են. ՎԱՐԺԱՆՔ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, ոչ սեպտեմբերի 25-ին ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի երկրորդ փուլի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության «Ա» Վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերով, ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղի շրջանում գազատարի պայթեցման, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքի և պետական հեռուստաընկերության եթերի տաղավարի զինված գրավման պայմաններում անցկացվել է գրավված օբյեկտներում պատանդների ազատագրմանը և պայմանական դիվերսիոն-ահաբեկչական խմբերի չեզոքացմանն ուղղված գործողությունը:

Ցուցադրվել է Հակաահաբեկչական գործողության (ՀԱԳ) կառավարման հանրապետական օպերատիվ շտաբի աշխատանքը, որի ղեկավարմամբ մշակվել են «պատանդների» ազատագրմանը և «ահաբեկիչների» ոչնչացմանն ուղղված հատուկ գործողության պլանավորման, նախապատրաստման և անցկացման հարցերը:

ՀԱԳ անցկացման ընթացքում հատուկ ստորաբաժանումները ցուցադրել են այնպիսի օպերատիվ-մարտավարական գործողություններ, ինչպիսիք են հատուկ տեխնիկական միջոցների օգտագործմամբ հանցագործների շրջափակումն ու չեզոքացումը:

ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքը անցկացվում է երեք փուլով՝ 7 օր ընդհանուր տևողությամբ:

Առաջին փուլի ընթացքում ԱՊՀ ՀԱԿ-ին առընթեր համակարգման շտաբի աջակցությամբ (ս.թ. սեպտեմբերի 9-ից 13-ը) ԱՊՀ յոթ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ստորաբաժանումների կողմից անցկացվել են համաձայնեցված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների (ՄԱԿ) զինյալների բացահայտման, քողարկված ահաբեկչական ցանցի բացահայտման, Համագործակցության պետությունների վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում և կարևորագույն նշանակության այլ օբյեկտներում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների կանխարգելման ու կանխման ուղղությամբ:

Մշակվել են ԱՊՀ իրավասու մարմինների փոխգործակցության հարցերը, այդ թվում նաև ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների կոլեկտիվ օգտագործման տեղեկատվական համակարգերի հնարավորությունների օգտագործմամբ, իրական պայմաններում փորձարկվել են ահաբեկչական գործողությունների արձագանքման պետական համակարգերը:

Սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվելու է վարժանքի եզրափակիչ փուլը՝ սահմանապահ գոտում ահաբեկչական ուղղվածության ապօրինի զինված կազմավորումների շրջափակմանը և ոչնչացմանը, բնակավայրը գրաված պայմանական ահաբեկիչների խմբի ոչնչացմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության և ԱԱԾ սահմանապահ զորքերի համատեղ հատուկ գործողությունը: ԱԻՆ ստորաբաժանումները կցուցադրեն ահաբեկչական գործողության հետևանքների նվազեցմանն ուղղված գործողություններ:

ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համատեղ հակաահաբեկչական վարժանքները հանդիսանում են Համագործակցության երկրների գործնական փոխգործակցության համակարգի կարևոր բաղադրիչ տարրը: Դրանց հիմնական նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների և այլ ուժային կառույցների պատրաստվածության բարձրացումը՝ ահաբեկչական մարտահրավերներին և սպառնալիքներին համատեղ հակազդելու նպատակով:

ԱՊՀ-ում դրանց անցկացման իրավական հիմքն է «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում հակաահաբեկչական համատեղ միջոցառումների կազմակերպման և անցկացման կարգի մասին» կանոնակարգը և երեք տարի ժամկետով ընդունվող Ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագիրը:

2001 թվականից սկսած ԱՊՀ ՀԱԿ հովանու ներքո կազմակերպվել են 15 նման վարժանքներ, դրանցից յուրաքանչյուրի թեմատիկան ձևավորվել է` հաշվի առնելով Համագործակցոթյան պետություններում և աշխարհի այլ տարածաշրջաններում ահաբեկչական սպառնալիքների տարածման վիճակը, դինամիկան և միտումները:

Հայաստանի տարածքում վարժանքներն անցկացվում են երկրորդ անգամ, 2006 թ-ին դրանց անցկացման վայրը եղել է Հայկական ԱԷԿ-ը («Ատոմ-Անտիտեռոր-2006»):