Դավիթ Հարությունյանի խոսքով՝ տրամաբանական չի, որ 50-ից քիչ աշխատակից ունեցողները ԶԼՄ-ների հարցումներին չպատասխանեն

Լուրեր

15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:59
Բենզալցակայանի քանդման պատճառը Մեսրոպ Մանուկյանը չէ, այն ինքնակամ է. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:54
ՌԴ-ն ասում է` տնտեսապես շահավետ չի, ասում եմ` կոնսեցիան վաճառեք, մեր գլխի ճարը տեսնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:48
13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրած հայրը ձերբակալվել է
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագծի շուրջ ծավալված քննադատություններն ունեն   անհայտ ծագումնաբանություն:

«Ընդհանրապես անհրաժեշտ է քննարկել այն, ինչ քննարկվում է և պատրաստ է քննարկման, իսկ եթե տարբեր անձանց կողմից հնչած գաղափարների հիման վրա քննարկում է  իրականացվում, հետո դա սկսվում է քննադատվել, ես չգիտեմ, թե ինչ պետք է ես ներկայացնեմ»,-  ասաց նախարարը՝ հավելելով, որ պետք է քննարկվի այն նախագիծը, որը կներկայացնի Արդարադատության նախարարությունը:

Նախագծի աշխատանքային տարբերակը, որը Դավիթ Հարությունյանի խոսքով, անհայտ ծագումնաբանություն ունի, օրեր առաջ դարձավ լրագրողական կազմակերպությունների սուր քննադատության առարկան: Նախագծի գրավոր տարբերակը «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Լիանա Դոյդոյանը ստացել էր նախարարությունից: Դոյդոյանի փոխանցմամբ՝ իրեն խնդրել էին լրամշակված նախագծի վերաբերյալ կարծիք հայտնել: Դոյդոյանն էլ հանրայնացրել էր՝ կազմակերպելով քննարկում ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ նախարարության նախաձեռնությամբ  առաջիկայում կփոխվի արդեն 14 տարի գործող  «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը:  Օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում տեղ գտած մի շարք դրույթներ խիստ մտահոգել են լրագրողական կազմակերպություններին:

Օրինակ, եթե պետական հիմնարկում աշխատակիցների թիվը 50-ից փոքր է, ապա տվյալ կազմակերպությունը պարտավորված չի լինի պատասխանել լրատվամիջոցների հարցումներին:

Factor.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ տրամաբանական համարո՞ւմ է, որ աշխատանքային տարբերակում տեղ գտած այդ դրույթն ընդունվի և կիրառվի:

Նախարարը հակիրճ պատասխանեց, որ այդ դրույթը տրամաբանական չի համարում:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան