«10 տարի ձգել են, 10 տարի էլ կձգեն». ՀՀ իշխանությունը չի շտապում կատարել Գրիշա Վիրաբյանի գործով ՄԻԵԴ վճիռը

Լուրեր

21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
Բոլորը

2004 թ.-ի ապրիլի 12-ին Բաղրամյան փողոցի ցույցերի ժամանակ ոստիկանների գործողություններից տուժած ու Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Արարատի մարզի նախկին բնակիչ Գրիշա Վիրաբյանը մինչ այժմ արդարադատություն է փնտրում Հայաստանում՝ պնդելով, որ իր դեմ բռնություն իրականացրածները դեռ պատասխան չեն տվել:

«Կա 2012 թվականի եվրադատարանի վճիռը, բայց Հայաստանը զլանում է կատարել այն, նույնիսկ հաշվի չառնելով, որ այդ վճիռը գտնվում է ԵՄ նախարարների կոմիտեի հսկողության տակ»,- ասաց նա՝ հավելելով, թե Հայաստանի արդարադատությունը հաշվի չի առնում փաստը, որ իր հանդեպ կատարվել է խոշտանգում. «Ձևակերպել էին, որ ես հանցագործ եմ, բայց զրկանքներով քավել եմ մեղքս: Ասում են՝ 10 տարի ձգել ենք (վճռի կատարումը-Մ.Խ.), 10 տարի էլ կձգենք»:

Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Վիրաբյանը փաստում է, որ Հայաստանի արդարադատությունում 13 տարում փոփոխություն չի տեսել: «Ի՞նչ փոփոխություն կարող է լինել, երբ կա ՄԻԵԴ-ի վճիռը և այնտեղ նշված են մեղավորներ ու իրենք այդ մեղավորներից ամենագլխավորին տալիս են գնդապետի կոչում ու նշանակում Երևանի ոստիկանապետ: Խոսքը Աշոտ Կարապետյանի մասին է»,- նշեց Վիրաբյանը:

Հիշեցնենք, որ Աշոտ Կարապետյանը Երևանի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց անցյալ տարի՝ 2016-ի օգոստոսին, ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո:  

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայաստանի իշխանություններին հորդորել է չսպասել և «հենց այսօրվանից» նախապատրաստվել Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին։ Բելգիայում բնակվող Գրիշա Վիրաբյանը համոզված է, որ վիզային ռեժիմի ազատականացումը դրական արձագանք կունենա Եվրոպայի հայերի շրջանում, սակայն կասկածում է, որ ՀՀ իշխանությունը կգնա այդ քայլին:

«Հայաստանին ընդառաջում են ավանսով: Տպավարությունն այն է, որ ԵՄ-ն չար երեխայի ականջից բռնած մեր իշխանություններին ուզում է մարդ սարքել, սակայն կարծում եմ, որ վերջին պահին մի առիթով այդ լավ նախաձեռնությունը կձախողեն: Չեմ հավատում, որ Հայաստանի իշխանությունը կգնա վիզայի ազատականացմանը ԵՄ-ի հետ»,- ասաց Վիրաբյանը:

Մանրամասները դիտեք Գրիշա Վիրաբյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

 

Մարինե Խառատյան