«Դուք կարող եք կին և ընկերներ ընտրել, բայց ոչ հարևաններ». Շոյգուն՝ ռուս-թուրքական համագործակցության մասին

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Московский комсомолец» թերթի հետ զրույցում խոսել է ռուս-թուրքական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերից և առհասարակ երկկողմ  հարաբերություններից. գրում է ermenihaber-ը:

Ռուսական թերթի լրագրողը, հարց ուղղելով Շոյգուին, մտահոգություն է հայտնել և հետաքրքրվել, թե արդյոք Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվող զենքերը հետագայում թուրքական կողմը չի օգտագործի հենց Մոսկվայի դեմ։ Հիշեցրել է, թե ինչպես 2015-ին Թուրքիայի օդուժը Սիրիայի տարածքում խոցեց ռուսական ինքնաթիռը, որի պատճառով երկու երկրների հարաբերությունները խիստ սրվեցին։

«Ոչինչ չի մնա այնպես, ինչպես կա։ Ընդհանուր առմամբ մեծ հաշվով դուք ձեր հարցին ինքներդ պատասխանեցիք։ Ձեր ասածին կմեջբերեմ հին ասացվածքը, որ հարևաններին չեն ընտրում։ Դուք կարող եք ձեզ համար կին և ընկերներ ընտրել, բայց ոչ հարևաններ։ Հարևանների հետ պետք է ապրել խաղաղության և համերաշխության մեջ և ինչ-որ կերպ համատեղ ապահովել ընդհանուր տարածության անվտանգությունը։ Այսօրվա պայմաններում Ռուսաստանը և Թուրքիան ունեն ընդհանուր շահեր և սպառնալիքներ, ահաբեկիչների տեսքով։ Ինչպես փորձն է ցույց տալիս, համատեղ սպառնալիքների դեմ ավելի լավ է պայքարել միասնաբար»։