«Գրեմմիի» երկակի մրցանակակիր երաժիշտ Դանա Լեոնգը ելույթ կունենա Երևանում կայանալիք #AraratChallenge փառատոնին

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

IDeA հիմնադրամից տեղեկացնում են, որ հայտնի էլեկտրական թավջութակահար և թրոմբոնահար Դանա Լեոնգը կմասնակցի #AraratChallenge փառատոնին, որը տեղի կունենա 2019թ. հոկտեմբերի 19-ին և 20-ին Երևանի Ազատության հրապարակում, «Ավրորա» ֆորումի ընթացքում:

«Նպատակ ունենալով խանդավառել մարդասիրության շուրջ համախմբված շարժում՝ երկօրյա փառատոնը համատեղում է մշակույթն ու կրթությունը և ներկայացնում է հանրային ոգեշնչող ելույթներ, երաժշտական կատարումներ, քննարկումներ, դասախոսություններ և վարպետության դասընթացներ:

Լեոնգը սերում է երաժշտական մեծ ​​տոհմից։ Նա Սթենֆորդի համալսարանում երբևէ ջազային երաժշտություն դասավանդած ամենաերիտասարդ դասախոսն է, որն այդ աշխատանքն ստանձնել է 16 տարեկան հասակում։ Նրա երաժշտական գործունեությունն ընդգրկել է բազմաթիվ ժանրեր. լատինամերիկյան ջազի ոլորտում «Գրեմմի» մրցանակներն ստացել է Պակիտո Դ’ռիվերայի հետ համագործակցության համար։ Աշխատել է նաև Քանյե Ուեսթի, Շոն «Փի Դիդի» Քոմսի, դիջեյ Էյ-Թրաքի, դիջեյ Քյուբերտի և այլ նշանավոր երաժիշտների հետ։ TEDx Շանհայ կոնֆերանսի խոսնակ Լեոնգը Համաշխարհային տնտեսական ֆորումի Երիտասարդ գլոբալ առաջնորդներից է և երաժտության ԱՄՆ դեսպան։

«Ես ուրախ եմ ու ոգևորված #AraratChallenge փառատոնին սպասվող համերգով. աշխարհի առաջատար մարդասերներով ու նորարարներով շրջապատված լինելն ինքնին մեծ պատիվ է։ Իմ նպատակներից մեկն ուրիշներին օգնելն է՝ օգտագործելով երաժիշտի եւ արվեստագետի կարգավիճակս: Բարիք գործելը #AraratChallenge փառատոնի հիմքում է, ու ես լավատես եմ, որ երաժշտության եւ արվեստի միջոցով մենք կկարողանանք միավորվել նոր հույսով», -ասաց Դանա Լեոնգը:

#AraratChallenge փառատոնն ուղղված է այն մարդկանց, որոնք ոգեշնչված են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն աջակցելու գաղափարով։ Փառատոնին են միացել նշանավոր բանախոսներ, այդ թվում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան, 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր և «Խաղաղության տան» հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, «Վաշինգտոն փոստ» օրաթերթի խմբագրի տեղակալ և սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսը, «Կրթություն բոլորի համար» ցանցի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ուենդի Քոփը, «Կանանց միջազգային արշավ» կազմակերպության նախագահ Մարջորի Մարգոլիսը, եզդիների իրավապաշտպան Լամյա Հաջի Բաշարը և ուրիշներ։

#AraratChallenge փառատոնը կներկայացնի նաև արվեստին ուղղված միջոցառումներ, որի ընթացքում արվեստագետները կաշխատեն ներկաներից կազմված խմբերի հետ՝ ստեղծելու արվեստի համատեղ գործեր, որոնք աշխարհի տարբեր երկրների և տարածաշրջանների համար «նոր սկիզբ» են խորհրդանշում: Ազգային ու գլոբալ իմաստալից և կայուն փոփոխության հասնելու նպատակով մշակված «Ավրորա» ֆորումի շրջանակում տեղի ունենալիք փառատոնի օրակարգում ընդգրկված են նաև Հայաստանի սիրված մարզաձևերից մեկի՝ շախմատի մրցաշար, ինչպես նաև տարբեր թեմաներով՝ գորգագործությունից սկսած մինչև բլոգ վարելու վարպետության դասընթացներ»,- ասված է հաղորդագրությունում: