Հայոց ցեղասպանությունը «պատմական բանավեճ» համարող Ջո Բայդենը, այն ճանաչելու կոչ է արել. VOA

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Ջո Բայդընը նամակ է հղել Ամերիկայի հայ դատի հանձնախմբին` հայտարարելով, որ Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ վերահաստատի Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը. գրում է VOA-ն:

Նամակում մասնավորապես ասվածէ. «Մենք երբեք չենք մոռանալու եւ երբեք այլեւս չենք լռելու մարդկանց ոչնչացնելու սարսափելի ու պարբերաբար կիրառված այն գործողությունների հարցում, որոնց արդյունքում մեկ եւ կես միլիոն հայ տղամարդիկ, կանայք ու երեխաներ սպանվեցին, 2 միլիոն հայեր ենթարկվեցին զանգվածային տեղահանման: Եթե լիովին չգիտակցենք, չոգեկոչենք զոհերի հիշատակը և մեր երեխաներին չպատմենք Ցեղասպանության մասին, «Այլևս երբեք» արտահայտությունը կկորցնի իր իմաստը: Փաստերը պետք է հստակ և համոզիչ լինեն ապագա սերունդների, ինչպես նաեւ ողբերգությունից խեղված հիշողություններով բոլոր անձանց համար:

Ցեղասպանության փաստը չհիշելը կամ այն չճանաչելը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար», – ընդգծել է ԱՄՆ նախկին փոխնախագահը ու նամակը եզրափակել հետեւյալ խոսքերով․ – «Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացել են ձեր ձայնի և ձեր առաջնորդության շնորհիվ, և ես հավատում եմ, որ շարունակելու եք խոսել ու պայքարել անարդարության դեմ, որտեղ էլ այն լինի»:

Հիշեցնենք, սակայն, որ չնայած այն հանգամանքին, որ մինչեւ փոխնախագահ դառնալը սենատոր Ջո Բայդընը 1990 թվականին աջակցել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծը, 2007 թվականին «Լոս Անջելես թայմս» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե ինքը չի հավատում, որ կարելի է կայուն հարաբերություններ հաստատել «հորինվածքների վրա կառուցված երկրի հետ», հանդես եկել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսի նկատմամբ Ջորջ Բուշի վարչակազմի վարած քաղաքականության դեմ, 2007 թվականին եղել Հրանտ Դինքի հիշատակը հարգելու որոշման համահեղինակը., արդեն Օբամա-Բայդըն վարչակազմում պարբերաբար դրժել է Հայոց ցեղասպանությունը դատապարտելու ու ճանաչելու նախկին խոստումը, 2010 թվականին Օբամա-Բայդըն վարչակազմը խնդրել է օրենսդիրներին դեմ քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Ներկայացուցիչների պալատի թիվ 252 բանաձեւին: Օբամա-Բայդըն վարչակազմի պետքարտուղարը 2012 թվականին Հայոց ցեղասպանությունը համարել է «պատմական բանավեճ», եւ վարչակազմը հորդորել էր Հայաստանին ստորագրել Հայ-թուրքական արձանագրությունները:

Այսօր, երբ Բայդընը համարվում է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի պաշտոնի համար պայքարող ամենամեծ վարկանիշն ունեցող թեկնածուն, հարկ է իմանալ Ամերիկայի հայկական կազմակերպությունների կարծիքը, հատկապես նրանց, որոնք տասնամյակներ են ծավալում աշխատանքներ հայ ամերիկյան հարաբերությունները խորացնելու եւ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ:

Ինչպես Ամերիկայի հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն է ասում, միշտ էլ գովելի է, որ ԱՄՆ-ի քաղաքական գործիչները պահանջում են Հայոց ցեղասպանության ճանաչում:

«Ինքը` Բայդընը որպես սենատոր ավելի քան 35 տարի պաշտպանել է Հայոց ցեղասպանության ճանաչումը, սակայն Օբամայի օրոք որպես փոխնախագահ, նա դրժել է այն ճանաչելու մասին իր խոստումը եւ շատ դեպքերում նույնիսկ խոչընդոտել»:

Ունենալով կարեւոր դեր ԱՄՆ-ի ընտրություններում, հայ համայնքը, ըստ Արամ Համբարյանի, այսօր մեծ տարակուսանքի մեջ են հատկապես հայաշատ Կալիֆորնիայում, Միչիգանում, Փենսիլվանիայում, Օհայոյում ու Ֆլորիդայում:

«Խոստումներն ու հայտարարությունները կարեւոր են, սակայն շատ ավելի կարեւր է այն աշխատանքը, որն իրականացվում է այդ խոստումներն իրականություն դարձնելու ուղղությամբ:Մինչեւ ընտրությունները կարեւոր են ոչ թե խոստումներն այն մասին, թե ինչ կանեն ընտրվելուց հետո, այլ թե ինչ են անում մինչեւ ընտրությունները»,-ասում է Արամ Համբարյանը ու բերում օրինակ, թե ինչպես թեկնածուն կօգնի, որ ընդունվի Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձեւը կամ Հայոց ցեղասպանության մասին Սենատում ներկայացված բանաձեւը:

«Պետք է տեսնել Ներկայացուցիչների պալատի ու Սենատի ղեկավարների հետ նրանց աշխատանքը»,-ասում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը ու եզրափակում՝ ասելով, որ հայկական համայնքն այս կամ այն թեկնածուի նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտելու է ընտրություններում, կախված նրանից, թե որքան անկեղծ ու որքան մեծ ջանք են այդ թեկնածուները ներդնում իրենց խոստումները մինչեւ ընտրություններն կատարելու համար:

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարեւորության մասին հայտարարությունը Ջո Բայդընն ուղարկել է նաեւ Ամերիկայի հայկական համագումարին:

Կազմակերպության գործադիր տնօրեն Բրայըն Արդունին նույնպես հիշեցնում է այն փաստը, որ որպես թեկնածուներ քաղաքական գործիչները խոստանում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն դա չեն անում նախագահ ընտրվելուց հետո: «Այնպես որ, այդ հարցում երաշխիքներ չեն լինում: Սակայն լինելով ոչ լոբիիստական կազմակերպություն, մենք չունենք ընտրական գործընթացներին մասնակցելու իրավունք, այդ պատճառով չեմ կարող մեկնաբանել Բայդընի հայտարարությունը, պարզապես կարող եմ հիշեցնել, որ ԱՄՆ-ում գործում է կենսունակ հայկական համայնք»,- ասում է Ամերիկայի հայակական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին եւ եզրափակում հետեւյալ խոսքերով. «Կարեւոր է, որ թեկնածուները հաշվի առնեն այդ ձայնը, հասկանան այն մարտահրավերները, որոնք կանգնած են հայերի առջեւ, եւ ըմբռնեն անցյալը պատշաճ կերպով հիշելու ու հիշատակելու կարեւորությունը»: