Թրամփը որոշել է լրացուցիչ զորք ուղարկել Մերձավոր Արևելք

Լուրեր

05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը է հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելք լրացուցիչ զորք ուղարկելու որոշումը հավանության է արժանացրել: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը. գրում է Interfax–ը:

«Ամերիկյան ուժերը կատարելու են պաշտպանական առաջադրանքներ: Նրանք հիմնականում կկենտրոնանան հակաօդային և հակահրթիռային պաշտպանության վրա»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ զորակազմը կարող է ընդլայնվել, ապա ընդգծել, որ խոսքը բնավ «հազարավոր» զինվորներ ուղարկելու մասին չէ:

Բացի այդ, Էսպերը հաստատել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է կարծել, որ Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների մեջ ներգրավված է Իրանը: «Զինատեսակներն արտադրվել են Իրանում: Հարձակումը Եմենի կողմից չի եղել», – նշել է Պենտագոնի ղեկավարը:

Նշենք, որ  Սաուդյան Արաբիայի նավթային ընկերություններից մեկը՝ Saudi Aramco-ն հրթռային հարձակման էր ենթարկվել, ինչը հանգեցրել էր Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանման ծավալների մոտ 50 տոկոս կրճատմանը՝ օրական 5,7 միլիոն բարել:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի ապստամբ-հուսիթները, սակայն ԱՄՆ-ը կասկածի տակ է դնում նրանց ներգրավվածությունը և հարձակումների մեջ մեղադրում է Թեհրանին, վերջինը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները: