ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտներն ու վնասները․ «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:59
Բենզալցակայանի քանդման պատճառը Մեսրոպ Մանուկյանը չէ, այն ինքնակամ է. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:54
ՌԴ-ն ասում է` տնտեսապես շահավետ չի, ասում եմ` կոնսեցիան վաճառեք, մեր գլխի ճարը տեսնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:48
13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրած հայրը ձերբակալվել է
15.10.2026 | 13:42
Թուրքիան նախարարի մակարդակով COP17-ին մասնակցելու է, Ադրբեջանի վերաբերյալ տեղեկատվություն չունեմ․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:36
Հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա. Միրզոյան՝ ՀՀ-Թուրքիա բանակցությունների մասին
15.10.2026 | 13:25
Էդ հարցը դրել եմ երեկ. Փաշինյանը մանրամասներ պատմեց ռուս պաշտոնյայի հետ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:09
Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios
15.10.2026 | 13:03
Քանդում են Մեսրոպ Մանուկյանի աներոջ` Շինարարների փողոցի բենզալցակայանը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:57
Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:46
Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև է սպասվում
15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
Բոլորը

 

Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն անցկացրեց «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտներն ու վնասները» խորագրով հանրային քննարկում, որին մասնակցեցին խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ, ոլորտին փորձագիտական մակարդակով տիրապետող անձինք, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և շուրջ 80 ուսանողներ:

Հիմնական ելույթներով հանդես եկան Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Ծառուկյան» խմբակցությունից Միքայել Մելքումյանը, «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ինչպես նաև «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, ՀՀ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թևիկյանը:

Միջոցառմանը հրավիրված էին նաև ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության, ինչպես նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչները, որոնք չմասնակցեցին քննարկմանը:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին «Ելք» խմբակցության նախագծին՝ «Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը նկատեց, որ հարցն իր մեջ պարունակում է ռիսկեր, որոնք պետք է քննարկվեն գործընթաց սկսելուց առաջ: Իր ելույթում «Ելք»-ից Գևորգ Գորգիսյանը մանրամասնեց Հայաստանի տնտեսությանը ԵԱՏՄ-ին անդամակցության հետևանքով հասցված վնասները՝ շեշտելով, որ կառույցը խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացմանը, այլև կասկածի տակ է դնում պետության ինքնիշխանությունը: Գործընկերոջը հակադարձեց ՀՀԿ-ից Գագիկ Մելիքյանը՝ նշելով, որ բոլոր դժվարությունները հաշվի առնելով հանդերձ, ՀՀ-ն 2013թ. սեպտեմբերի 3-ին, դրսևորելով ինքնիշխան և ճիշտ որոշում կայացնելու կամք, ընտրել է ԵԱՏՄ-ին ինտեգրվելու ուղին, որը միակ ճիշտ ճանապարհն է:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր խոսքում մատնանշեց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շարունակման հետ կապված տնտեսական խնդիրները և բարձրաձայնեց փորձագիտական խորը ուսումնասիրությունների բացակայության խնդիրը: ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության թեր և դեմ կողմերին անդրադարձավ նաև Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ նկատելով, որ Հայաստանի համար ԵԱՏՄ ընտանիքը ժամանակավոր բնույթ է կրում, բայց այժմ դրա կազմից դուրս գալը աննպատակահարմար է: Եվրասիական

փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թևիկյանն իր հերթին կոմղ արտահայտվեց ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությանը:

Ելույթների շուրջ ծավալված հարցուպատասխանին ու կարծիքների փոխանակությանը մասնակցեցին փորձագետներ, ակտիվ երիտասարդներ և ուսանողներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»