Հայաստանը, սեփական օրակարգով և Արևելք-Արևմուտք հակադրության օրոք. VOA

Լուրեր

10.07.2026 | 20:30
Ո՞ւմ համար է ԵՄ-ն բացում դուռը․ ճիշտ ու սխալ պատկերացումներ վիզայի ազատականացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 20:20
Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.07.2026 | 20:07
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն
10.07.2026 | 20:00
Արեն Մկրտչյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կշարունակի աշխատանքը որպես Լոռու մարզպետ
10.07.2026 | 20:00
Ծառուկյանը հասկացել է՝ մեծ փողերի հետ կապված քրգործեր են սկսվել, պաշտպանվելու լավագույն ձևը քաղաքականություն մտնելն էր․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Իսպանիայի ԱԳՆ-ների միջև
10.07.2026 | 19:38
Դատախազ Ծովակ Մնացականյանն առաջխաղացում է ունեցել. ԿԿՀ 3 անդամից 2-ը քվեարկել են նրան դրական եզրակացության տալու օգտին
10.07.2026 | 19:26
Ով ում հետ է մրցում․ ՔՊ-ում պայքար է ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար
10.07.2026 | 19:13
«Արարատը» ներկայացրել է նոր մարզչական շտաբը
10.07.2026 | 19:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Ձերբակալություններ, նոր մեղադրանքներ՝ ընդդիմադիրների դեմ. քրեակա՞ն, թե՞ քաղաքական հետապնդումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 18:57
Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին
10.07.2026 | 18:54
Վահագն Արսենյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից և կշարունակի պաշտոնավարել որպես Վայոց ձորի մարզպետ
10.07.2026 | 18:40
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները
10.07.2026 | 18:33
Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
10.07.2026 | 18:26
«Ալ Նասրի» նախկին մարզիչը գլխավորեց Պորտուգալիայի հավաքականը
Բոլորը

Ամերիկայի հայկական համագումարի ազգային քարոզչական կոնֆերանսի շրջանակում անցկացվեց հայ-ամերիկյան հարաբերությունների մասին քննարկում ՀՀ և ԱՄՆ չորս դեսպանների մասնակցությամբ. գրում է amerikayidzayn.com-ը:

Վաշինգտոնում տեղի ունեցավ Ամերիկայի հայկական համագումարի ազգային քարոզչական կոնֆերանսը, որի շրջանակներում Հայաստանի և Միացյալ Նահագների չորս նախկին և գործող դեսպաններ քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունները: ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանը կարևորեց հայաստանի ինքնիշխանության գործոնը արտաքին քաղաքականության ոլորտում։

«Թավշյա հեղափությունը հստակ ազդանշան ուղարկեց աշխարհին և մասնավորապես Եվրասիական միությանը, որ Հայաստանը հետամուտ է իր սեփական շահերին, որոնք միշտ չէ, որ համընկնում են վերոհիշյալ խմբի անդամ երկրների շահերի հետ»։

Այսօր Հայաստանի առջև ծառացած են բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերներ, նշեց ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Հայաստանի համար արտաքին քաղաքական գերխնդիրներից են ղարաբաղյան հակամարտությունն ու Թուրքիայի հետ հարաբերությունները: Դեսպանը շեշտեց նաեւ Մոսկվայի հետ Երևանի հարաբերություննեի կարեւորությունը՝ անվտանգության մարտահրավերներից ելնելով, միաժամանակ նշելով, որ նոր վարչակազմին հաջողվել է պահպանել հավասարակշված բազմաբևեռ արտաքին քաղաքականություն:

«Նրանց հաջողվեց խուսափել ուկրաինական սցենարից»:

Իր հերթին նախկին փոխպետքարտուղար, դեսպան Ջոն Հեֆերնն իր ելույթում կենտրոնացավ հետհեղափոխական փուլում օրենքի գերակայության հաստատման խնդրին՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական դաշտում: Բոլոր կուսակցություններն ու տեղական և օտար ընկերությունները պետք է հավասար լինեն օրենքի առջև, նշեց Հեֆերնը՝ կարևորելով գործող համակարգի նկատմամբ հանրային վստահությունը:

«Ինստիտուտների կառուցումը հիմնական խնդիրներից է, սակայն հանրային վստահությունը դրանց նկատմամբ ևս շատ կարևոր է: Հնարավոր չէ ամեն անգամ դուրս գալ փողոց: Անհրաժեշտ է կառուցել համակարգի նկատմամբ հավատ»,- նշեց Հեֆերնը:

ԱՄՆ-ում ՀՀ գործող դեսպան Վարուժան Ներսիսյանը, ընդգծեց, որ ԱՄՆ-ը առանցքային գործընկեր Հայաստանի համար :

«ԱՄՆ շարունակում է մնալ առանցքային գործընկեր Հայաստանի համար: ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը վարչապետ Փաշինյանի կառավարության առաջնահերթություններից է, և մենք հույս ունենք ընդլայնել դրանք»,- նշեց Ներսիսյանը:

Նրա գնահատմամբ Հայաստանի թավշյա հեղափոխությունն իր հետ բերեց հիմնարար փոփոխություններ: Դա համահայկական շարժում էր, զերծ որևէ աշխարհաքաղաքական բովանդակությունից, որը միավորեց հայության բոլոր հատվածները: