Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն չի ազդել Իրաքում ԱՄՆ ռազմական ներկայության վրա. Ջեյմս Մեթիս
Քաղաքականություն
27.09.2017 | 16:47Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն չի ազդել երկրում ԱՄՆ ռազմական ներկայության վրա։ Այս մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, փոխանցում է ria.ru-ն։
«Ինչ վերաբերում է Իրաքին, ապա մենք քրդական հանրաքվեի որևէ հետևանք չենք տեսնում։ Մենք քաղաքական առումով համագործակցում ենք այս տարածաշրջանում բոլոր կողմերի հետ։ Ռազմական տեսանկյունից դա ոչ մի հետևանք չի ունեցել»,– ասել է Մեթիսը։