Տարակուսանք են առաջացնում Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունները, որոնք իրենց ասոցացնում են Ադրբեջանի հակաժողովրդավարական վարչակարգի հետ. Արցախի ԱԳՆ

Լուրեր

01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
Բոլորը

Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանել է Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի և Ուկրաինայի արտգործնախարարությունների հայտարարությունները:

Հայտարարության մեջ ասվում է.

«Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք դարձան Արցախի իշխանությունների և հանրության հերթական նվաճումը հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետևողական զարգացման ու ամրապնդման գործընթացում։

Անցկացված ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների նյարդային արձագանքը կանխատեսելի էր, որը ոչ միայն Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների, այլև, առհասարակ, ժողովրդավարական արժեքների մերժման հերթական դրսևորումը դարձավ։

Տարակուսանք են առաջացնում Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունները, որոնք իրենց ասոցացնում են Ադրբեջանի հակաժողովրդավարական վարչակարգի հետ։ Այդօրինակ հայտարարությունները ոչ միայն հակասում են ժողովրդավարական արժեքների նկատմամբ Վրաստանի և Ուկրաինայի կողմից հռչակված նվիրվածությանը, այլև հանդիսանում են Արցախի Հանրապետության ներքին գործերին միջամտություն և խախտում են ժողովուրդների իրավահավասարության և պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքները։

Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունները նաև պարունակում են դրույթներ, որոնք խեղաթյուրում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը՝ նպատակ ունենալով այն ներկայացնել որպես տարածքային վեճ և աջակցություն հայտնել, այսպես կոչված, Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին։

Այս կապակցությամբ վրացական և ուկրաինական կողմերին կցանկանայինք հիշեցնել, որ Ադրբեջանը չունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ՝ բացի նրա ռուս-ադրբեջանական հատվածից։ Ավելին՝ վրաց-ադրբեջանական սահմանի զգալի մասը առ այսօր վերջնականորեն համաձայնեցված չէ։ Հստակեցված չեն Ադրբեջանի սահմանները ոչ միայն Վրաստանի, այլև հարևան այլ երկրների հետ։ Նրանցից որոշների հետ անգամ չի սկսվել սահմանազատման և սահմանների եզրանշման գործընթացը։

Կոչ ենք անում Վրաստանի և Ուկրաինայի իշխանություններին հավատարիմ մնալ իրենց հռչակած արժեհամակարգին՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և ազատությունների վրա, և հետագայում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք վերաբերում են միջազգային հիմնարար փաստաթղթերում ամրագրված՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների իրացմանը»։