Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերը մարտական պատրաստվածության են բերվել

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները պատրաստ են պատասխան տալ սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումներին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում Feritage Foundation փորձագիտական կենտրոնում ելույթի ժամանակ:

«Այս հանգստյան օրերին Սաուդյան Արաբիայի մի շարք նավթային օբյեկտների վրա հարփակումից հետո, վստահեցնում եմ, մենք պատրաստ ենք»,- ասել է Փենսը՝ նշելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական միջոցներով արձագանքելու:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի իրեն և դաշնակիցներին Պարսից ծոցում, իսկ ամերիկացիների դաշնակիցների և նավթի միջազգային մատակարարումների վրա հարձակումներն անհաջողության կմատնվեն:

Փենսի խոսքով՝ Վաշինգտոնում «ուսումնասիրում են բոլոր տվյալները»: «Մենք խորհրդակցում ենք դաշնակիցների հետ, և նախագահը կորոշի՝ ի՞նչ գործողություններ ձեռնարկել առաջիկա օրերին»,- ասել է նա:

ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ եթե Իրանն այդ հարձակումն իրականացրել է՝ նախագահ Դոնալդ Թրամփի վրա ճնշում գործադրելու համար, անհաջողության կմատնվի. «Ամերիկան պատրաստ է պաշտպանել իր շահերը»:

Մայք Փենսը վստահեցրել է, որ Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ-ն «կպահպանի առավելությունը էներգետիկայի ոլորտում, կշարունակի էներգետիկ անկախություն ձեռք բերելու միտումը և անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարի՝ պաշտպանելու ԱՄՆ-ն, ամերիկյան զինվորականներին և Պարսից ծովի դաշնակիցներին»: