ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբն Արցախի մասին ԿՀՎ-ի գաղտնազերծված զեկույցներն է հրապարակել

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը հրապարակել է  Արցախի մասին ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնազերծված զեկույցները:

1988 թվականին վերագրվող «Անկարգությունները Կովկասում և ազգայնականության վտանգը» կոչվող փաստաթղթում խոսվում է Արցախում ազգամիջյան հակամարտության սկզբնավորման մասին: «1920-ականներին հայկական մշակութային ու կրոնական կենտրոն Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին ենթարկվելու մասին որոշումը հայերի մշտական, սակայն լռեցված հիասթափությունն է եղել»,- ասվում է փաստաթղթում:

ԿՀՎ-ի գաղտնազերծված զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի երիտասարդ բնակչության արագ աճը հանգեցրել է նրան, որ պետությունն ի վիճակի չի եղել ապահովել պատշաճ կրթություն, աշխատանք, կացարան, ինչից հետո ադրբեջանցիների դժգոհությունը դրսևորվել է հայերի վրա հարձակումներով:

Համաձայն զեկույցի՝ ԼՂԻՄ-ի ստեղծման տարեթիվը 1923 թվականն է, իսկ վայրը՝ այն փոքր բնակատեղին, որտեղ հայերը բնակչության 89%-ն են կազմել:

Նելլի Մելքոնյան