Ինձ համար մեծ պատիվ է վերադառնալ Երևան՝ ծառայելու որպես ԵՄ դեսպան. ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Անդրեա Վիկտորինը

Լուրեր

22.05.2026 | 16:54
Ծաղիկների գները Ռուսաստանում բարձրանում են Հայաստանից ներմուծման արգելքի պատճառով
22.05.2026 | 16:45
Եթե տեսնենք՝ ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է, դուրս ենք գալու․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:34
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
22.05.2026 | 16:26
Եթե որևէ պաշտոնի համար մարդու անուն հնչեցնեմ, նա կհայտնվի ԱԱԾ պադվալում․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:15
Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը կշարունակի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
22.05.2026 | 16:11
ԱԱԾ-ն ավարտեց գործողությունները Անդրանիկ Թևանյանի տանը. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 16:06
Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ՝ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը
22.05.2026 | 15:55
ՌԴ ղեկավարությունն ամեն օր զգուշացնում է մեզ․ Կարապետյանը՝ ռուսական սահմանափակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:43
Ռոնալդուն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել չեմպիոնությունից հետո
22.05.2026 | 15:35
Սահմանադրությունը չենք փոխում, 1 հոդված ենք փոխում, դա անում ենք 7 մլն հայերի համար․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:27
Անդրանիկ Թևանյանը փաստաբանի միջոցով ԿԸՀ-ին լիազորագիր փոխանցեց. ԱԱԾ-ն դեռ շարունակում է գործողությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:19
«Մանչեսթեր Սիթին» հաստատեց․ Գվարդիոլան հեռանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:10
Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմում՝ ԿԸՀ-ին // Սամվել Կարապետյանը պնդում է՝ իրեն գործարք են առաջարկել․ ԼՈՒՐԵՐ
22.05.2026 | 15:01
Ուկրաինան 400 քառակուսի կմ տարածք է վերադարձրել` ռուսական ուժերի համար Starlink-ի արգելափակումից հետո
22.05.2026 | 14:59
35 տարի ապրելով ՌԴ-ում երևի միակ մարդն եմ, որ ոչ մի հատ ФСБ-իշնիկ չեմ տեսել․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ Երևան՝ ծառայելու որպես ԵՄ դեսպան. Անդրեա Վիկտորինը 2007-2009թթ. զբաղեցրել է Հայաստանում Գերմանիայի դեսպանի պաշտոնը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին այն հիմնարար աջակցության համար, որը ցուցաբերվում է Հայաստանին: «Այդ աջակցությունը եղել է անցյալում, կա այսօր և, հուսով եմ, կլինի նաև ապագայում»,– նշել է նախագահը։

Անդրեա Վիկտորինն իր խոսքում ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին բարեփոխումների գործընթացում: «Շատ ուրախ ենք, որ ունենք համաձայնագիր, ունենք հիմք և ճանապարհային քարտեզ, որը հնարավորություն է տալիս աշխատել այդ ամենն ավելի արագ կյանքի կոչելու ուղղությամբ»,-ասել է նա: Դեսպանը նշել է, որ ունի բազմաթիվ գաղափարներ, որոնք մտադիր է իրագործել իր պաշտոնավարման ընթացքում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի վերաբերյալ: Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է համապարփակ և ընդլայնված համագործակցությունը Եվրամիության և ԵՄ անդամ երկրների հետ»,- ասված է հաղորդագրությունում: