Զուրաբիշվիլիի որդին կաշխատի Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում

Լուրեր

03.04.2026 | 16:32
Սևանա լճի ափին ապօրինի շինությունների ապամոնտաժումը շարունակվում է․ քանդվել են նաև Սեյրան Օհանյանի առանձնատան հատվածներ
03.04.2026 | 16:25
Ֆրանսիական կոնտեյներային նավն անցել է Հորմուզի նեղուցով
03.04.2026 | 16:17
ՀԸՖ․ Արթուր Ալեքսանյանը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել
03.04.2026 | 16:06
Ղրիմում ռուսական Սու-30 կործանիչ է կործանվել
03.04.2026 | 15:55
«Տաք պահեք՝ կանցնի, դիմացեք»․ բնակիչներին վրդովվեցրել է կառուցապատողի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:45
«Օրիոնը» լքել է Երկրի ուղեծիրը և շարժվում է դեպի Լուսին
03.04.2026 | 15:38
ՍԱՏՄ-ն ամփոփել է Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացված վերահսկողության արդյունքները
03.04.2026 | 15:27
5 հատ 35 հարկանի շենք են կառուցում, ո՞նց են պատկերացնում նման ծանրաբեռնվածություն տարածքում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:25
Զինվոր է մահացել զորավարժարանում // Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորվարժություններ կանեն․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 15:15
«Չելսին» առանցքային ֆուտբոլիստին 2 խաղով հեռացրել է՝ «Ռեալի» մասին հայտարարությունից հետո
03.04.2026 | 15:03
Թրմամիջոցներ տեղադրող երիտասարդը փախուստի դիմելիս ընկել է ջրատարը. ոստիկանները նախ փրկել են նրան, ապա ձերբակալել
03.04.2026 | 14:57
Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր սահմանափակելու հարցը
03.04.2026 | 14:49
Երևանի Արգիշտի փողոցում ծեծի ու կողոպուտի դեպք․ հինգ երիտասարդ ձերբակալվել է
03.04.2026 | 14:38
Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազը կարգապահական տույժի է ենթարկվել․ պաշտոնը իջեցվել է մեկ աստիճանով
03.04.2026 | 14:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի որդին՝ Թեյմուրազ Գորջեստանը դարձել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի անդամ: Այս մասին տեղեկացրել է   ֆրանսիական Le Journal du Dimanche թերթը:

Գորջեստանը Ֆրանսիայի և Վրաստանի քաղաքացի է: Մինչ այս նա աշխատում էր ՄԱԿ-ի ֆրանսիական առաքելությունում՝ Նյու Յորքում: Մոտ անցյալում նա Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանության աշխատակից է եղել, իսկ հիմա՝ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի դիվանագիտական բաժնում կվերահսկի Ասիայի, Հյուսիսային և Լատինական Ամերիկայի հետ կապված հարցերը։ Այս մասին գրում է aliq.ge-ն:

Վրացի էմիգրանտների դուստր, անցած տարի Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին ունի երկու զավակ՝ Թեյմուրազ (32 տարեկան) և Քեթևան (29 տարեկան) Գորջեստանիները: Ինչպես Սալոմե Զուրաբիշվիլին, նրանք ևս մեծացել են Փարիզում: Քեթևանը բնակվում է Փարիզում, որտեղ France 24 աշխատում է որպես սպորտային մեկնաբան: Մինչև նախագահական ընտրությունները Զուրաբիշվիլիի զավակները Վրաստանում էին՝ Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցելու նպատակով: