«Հայաստանը եղել և մնում է քաղաքակրթությունների խաչմերուկ»․ մեր երկրում է Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը. ՀՀ նախագահ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը:

«Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի հանդիպումը շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի հետ:

Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Հանրապետության նախագահի նստավայրում դիտել են օրերս Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի շրջանակում բացված «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագրով բացօթյա ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները:

Մշակութային շրջայցին հետևած աշխատանքային ճաշ-հանդիպման ընթացքում, որին մասնակցել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը, խոսվել է Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի և Հայաստանի գիտամշակութային հաստատությունների համագործակցության հնարավորությունների մասին:

Ողջունելով շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի այցը մեր երկիր՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հայաստանը եղել և մնում է քաղաքակրթությունների խաչմերուկ։ Կարևորելով մշակույթների երկխոսությունը՝ մենք միշտ բարձր ենք գնահատել իսլամական մշակույթը և դրան առնչվող քաղաքակրթական արժեքները»: Նախագահն ընդգծել է փոխադարձ ցուցադրությունների կազմակերպման ճանաչողական նշանակությունը՝ մասնավորապես կարևորելով հայկական մշակութային ժառանգության ներկայացումը Քուվեյթում և իսլամական մշակույթի ու արվեստի ներկայացումը մեր երկրում:

Իր խոսքում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը մասնավորապես ասել է. «Մենք Հայաստան ենք եկել տիկին Նունե Սարգսյանի հրավերով։ Շատ ուրախ ենք, որ ունենք նման հնարավորություն՝ հանդիպելու Նորին Գերազանցությանը՝ նախագահ Սարգսյանին, ինչպես նաև շատ հետաքրքիր գիտնականների, ակադեմիկոսների և Հայաստանի մեր գործընկերների հետ քննարկել այստեղ՝ Երևանում մեր թանգարանի ցուցանմուշները ներկայացնելու, ինչպես նաև Քուվեյթում Հայաստանից ցուցահանդես հյուրընկալելու հնարավորությունը»։

Այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանրահայտ Ալ-Սաբահ հավաքածուի նմուշների ցուցադրությունը Երևանում կազմակերպելու վերաբերյալ։ Ալ-Սաբահ հավաքածուն ներառում է արվեստի արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ եզակի ձեռագրեր, գորգեր, թանկարժեք զարդեր, կերամիկական և մետաղական, փայտից ու ապակուց պատրաստված աշխատանքներ: Հավաքածուի ավելի քան 30 հազար նմուշները ներկայացնում են տարբեր երկրների և ժամանակագրական տարբեր շրջանների մշակույթն ու արվեստը»,- ասված է հաղորդագրությունում: